
Եթե դու միշտ անում ես այն, ինչ արել ես, դու միշտ կստանաս այն, ինչ միշտ ստացել ես։
Ա․Էինշտեյն
Նորարարության կառավարման գնահատում
Ի՞նչ է նորարարության կառավարումը
Նորարարության կառավարումը սկսվում է այն ենթադրությունից, որ բոլոր տիպի հաջող նորարարական ծրագրերը (ապրանքներ, պրոցեսներ, կազմակերպչական նորարարություն) տանում են դեպի ընկերության շահութաբերության և մրցունակության բարձրացման, և որ պատշաճ կերպով կառավարվող ներքին պրոցեսներն անհրաժեշտ են ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով։ Նորարարության կառավարման համակարգը բաղկացած է ընկերության նորարարական պրոցեսներից՝ սկսած մտահղացումից մինչև նորարարության իրականացումը։
Ինչու՞ է նորարարության կառավարումը կարևոր
Չնայած շատ հստակ հարաբերակցություն գոյություն ունի ընկերության մրցունակության և գիտահետազոտական ու նորարարական աշխատանքների վրա կատարված ծախսերի միջև, սա բոլորովին պարտադիր պայման չէ անհատական ընկերությունների մակարդակում։ Ի հակառակ սրա, գիտահետազոտական ու նորարարական աշխատանքներում կատարած ընկերության ներդրումների չափը, որպես դրա աճի տեմպի ցուցանիշ, հաճախ շատ անհուսալի է։ Միաժամանակ, արագ աճող ընկերություններն իրենց նորարարական գործունեությունն առավել լավ կառավարելու միտում ունեն։ Սա հաճախ օգնում է առավել շատ մտահղացումների և դրանցից լավագույնների զտման, ինչն էլ տանում է դեպի լավագույն մտահղացումները կյանքի կոչելուն, առավել շատ համագործակցությունների և նորարարությունների առավել լավ կառավարման։
Այս պատճառով, այն ընկերությունները, որոնք ակտիվորեն և շարունակաբար կառավարում են իրենց նորարարական գործընթացները, առավել հաճախ են շուկա հանում նոր արտադրանքներ և առավել հաճախ են մեծացնում իրենց շահույթը։
Ո՞րն է ՁԵՑ Հայաստանի դերը նորարարության կառավարման մեջ
Ցանցը կարող է տրամադրել նորարարության կառավարման գնահատման ծառայություն ընտրված ՓՄՁ-ներին։ Սրա նպատակն է օգնել ընկերություններին՝ բարձրացնել և արագացնել նորարարությունից ստացվող եկամուտները՝ բարձրացնելով դրանց նորարարական կառավարման կարողությունները։ ՁԵՑ Հայաստանը կարող է օգնել ՓՄՁ-ներին՝ տրամադրելով նորարարության կառավարման ծառայություններ։ 8 տարբեր բաժիններում ներառված 45 հարցերից բաղկացած հարցաշարի միջոցով կազմվում է ընկերության գործունեության դիագրամը։ Այն արտացոլում է նշված 8 բաժիններում ընկերության ուժեղ և թույլ կողմերը։ Ծրագիրը միաժամանակ նախատեսում է որոշ առաջարկներ՝ թույլ կողմերն ուժեղացնելու վերաբերյալ։
Նորարարության կառավարման ամբողջական փաթեթը ստանալուց հետո ընկերությունն իր ներքին նորարարական գործընթացներում գտնվում է առավել լավ դիրքում։ Նպատակն է նորարարական ընկերությունները դարձնել առավել մրցունակ և օգնել դրանց աճել։
Եթե ցանկանում եք ստանալ վերը նշված հարցաշարի միջոցով ստացված դիագրամը, և նաև մեր մասնագետների աջակցությամբ կազմել գործողության ծրագիր՝ ուղղված ձեր ընկերության թույլ կողմերի ուժեղացմանը, ապա լրացված հարցաշարը ուղարկեք info@eenarmenia.am հասցեով՝ նշելով ընկերության կոնտակտները:
Ու՞մ համար է նախատեսված նորարարության կառավարումը
Նորարարության կառավարման թիրախային խումբ են հանդիսանում այն ՓՄՁ-ները, որոնք հիմնականում ունեն ուժեղ նորարարական կարողություններ, ինչպես նաև աճելու ցանկություն, սակայն պակաս ռազմավարական նորարարական կառավարման կարողություններ՝ այս նպատակին հասնելու ուղղությամբ։