Բարի գալուստ Ձեռնարկությունների եվրոպական ցանց (ՁԵՑ), Ձեր գործարար ուղին դեպի նորարարություն և մրցունակություն:
ՁԵՑ-ը եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և Եվրոպայից դուրս:
Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, որը Հայաստանում պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, հյուրընկալող կառույցը Հայաստանում հանդիսանում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (նախկին ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ): ՁԵՑ-ն իր մեջ է ներառում ավելի քան 60 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ՝ տրամադրելով իր շահառու կազմակերպություններին բազմաթիվ գործարար ծառայություններ.
http://een.ec.europa.eu/:
Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Սկսած 2016 թվականից, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստեղծել է կոնսորցիում, որն այժմ հանդիսանում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հյուրընկալող կառույցը Հայաստանում:
Ձեռնարկությունների եվրոպական ցանցը միջազգային համագործակցության խթանման նպատակով պարբերաբար կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ` տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով: Միջոցառումները հնարավորություն կընձեռեն գործարարներին հանդիպելու հավանական գործընկերների հետ և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ եվրոպական շուկա մուտք գործելու համար: Միջազգային խոշոր միջոցառումների մասին ինֆորմացիա կարող եք ստանալ մեր կայքի միջազգային միջոցառումներ բաժնում։ Ստորև ներկայացվում են ՁԵՑ շրջանակներում կազմակերպվող միջոցառումները՝
Խոսուն թվեր
Ամեն տարի ավելի քան 50 հայ ձեռնարկատերեր ստանում են պատասխաններ իրենց հարցումների վերաբերյալ (գներ, մատակարարներ, սարքավորումներ, գործընկերներ, ստանդարտներ և այլն), շուրջ 100 հետաքրքրության առաջարկներ են ստացվում հայկական գործարար/տեխնոլոգիական նկարագրերի նկատմամբ և նույնքան հայ գործարարներ Ցանցի միջոցով հետաքրքրության առաջարկներ են ներկայացնում արտասահմանյան գործարար նկարագրերի նկատմամբ: Յուրաքանչյուր տարի շուրջ 30 հայկական ընկերություններ կապ են հաստատում արտասահմանյան ընկերությունների հետ և շուրջ 5 հայկական ընկերություն համագործակցության համաձայնագիր է կնքում:
Ընդհանուր առմամբ ամեն տարի Ցանցի շրջանակներում աջակցություն են ստանում ավելի, քան 200 հայկական ընկերություններ: