
Սկսնակների համար հասանելի այլ հնարավորություններ
Հայաստանում առկա են ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր, որոնք ուղղված են սկսնակ գործարարներին աջակցությանը:
Եթե դուք գործարար եք, ապա կարող եք դիմել EU4Business նախաձեռնության ֆինանսավորմանը:
Հայ ձեռնարկատերերին հասանելի է նաև ԵՄ COSME ծրագիրը, որը ՓՄՁ զարգացման դրամաշնորհներ է տրամադրում:
Եթե դուք սկսնակ կամ ապագա ձեռնարկատեր եք, ապա կարող եք օգտվել ՛՛Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար՛՛ ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ սովորելու ծրագրի մասնակից այլ երկրներում գործող փոքր բիզնեսներ վարող փորձառու ձեռնարկատերերից:
Եթե դուք գործում եք մշակույթի կամ մեդիայի ոլորտում, ապա կարող եք մասնակցել ԵՄ ՛՛Ստեղծարար Եվրոպա՛՛ ծրագրի բաղադրիչներին:
Հետազոտություններին և նորարարություններին ԵՄ աջակցության վերաբերյալ բոլոր նորություններին, միջոցառումներին և հնարավորություններին տեղեկանալու համար հետևեք EU4Innovation էջին:
Եթե դուք գիտաշխատող եք կամ ուսանող, ապա ՛՛Էրասմուս +՛՛-ը ձեզ առաջարկում է հետազոտական և փոխանակման բազմաթիվ հնարավորություններ՝ բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում: Մանրամասների համար այցելեք ՛՛Հայաստանում Էրասմուս + ծրագրի ազգային գրասենյակ՛՛, ինչպես նաև ուսումնասիրեք ծրագրի վերաբերյալ էլեկտրոնային քարտերը՝ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող երիտասարդական հնարավորություններին ծանոթանալու համար:
Մարի Սկլադովսկայա Կյուրի գործողությունների ծրագիրն (MSCA) օգնում է գիտնականներին՝ իրենց աշխատանքային գործունեության բոլոր փուլերում, անկախ տարիքից ու ազգությունից: Ցանկացած բնագավառում աշխատող հետազոտողները իրավունակ են դիմելու ֆինանսավորման: MSCA –ը աջակցում է նաև արդյունաբերության, ակադեմիայի ու նորարարական դասընթացների միջև համագործակցությանը՝ նպատակ ունենալով բարձրացնել զբաղվածությունը և ընդլայնել կարիերայի աճը: