
Հնարավորություններ գոյություն չունեն, դրանք ստեղծում եք Դուք։
Համագործակցության հիմնապաշար
Համագործակցության հիմնապաշարը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործիքներից է, որը նպատակ ունի խթանել գործարար և տեխնոլոգիական համագործակցությունը կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների միջև Եվրոպայում և դրանից դուրս: Այն իր մեջ ներառում է տարբեր ոլորտներում գործող արտասահմանյան կազմակերպությունների կողմից ներկայացված մի շարք գործարար և տեխնոլոգիական առաջարկներ ու հարցումներ:
Օգտվելով գործընկերների որոնման հիմնապաշարից` դուք կարող եք գտնել պոտենցիալ գործընկերներ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի անդամ երկրներում: Մանրամասների համար խնդրում ենք ապահովել հետադարձ կապ:
Ուշադրություն.
Հայկական ընկերությունները կարող են օգտվել հետադարձ կապի հնարավորությունից, եթե հետաքրքրված են արտասահմանյան նկարագրերով, իսկ արտասահմանյան ընկերությունները կարող են օգտվել հետադարձ կապից, եթե հետաքրքրված են հայկական նկարագրերով:
Դուք կարող եք ինքներդ որոնում կատարել Ցանցում հետևելով հղմանը՝ https://een.ec.europa.eu/partners ։