
Հարգելի գործարար,
Սիրով տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 23-25-ը Երևան են ժամանելու մսամթերք արտադրող ընկերություններ՝ Ռուսաստանի Դաշնության Կալմիկիայի Հանրապետությունից: Ընկերությունները հանդիսանում են սառեցված և պահածոյացված ձկնամթերք (ձկնկիթ, պահածոյացված ձկնամթերք) և մսամթերք (տավարի, ոչխարի, խոշոր եղջերավոր անասունների, պահածոյացված մսամթերք, կիսաֆաբրիկատներ և այլն) արտադրողներ: Կալմիկական ընկերությունների ցանկը կցվում է: Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն գործարար համագործակցության հաստատման (B2B) հանդիպումներ: Միջոցառմանը հրավիրվում են բոլոր այն տեղական գործարարները, ովքեր հետաքրքրված են կալմիկական ընկերությունների հետ համագործակցությամբ (ներմուծում, դիստրիբյուցիա, վաճառք, վերամշակում և այլն): Ռուսական ընկերությունների հետ հանդիպելու ցանկություն ունեցող բոլոր հայկական ընկերությունները կարող են գրանցվել միջոցառմանը մասնակցելու համար՝ զանգահարելով ☎098 255018 հեռախոսահամարով կամ գրանցվելով ստորև: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերը նշված հեռախոսահամարով կամ գրել էլ. գրություն՝ info@eenarmenia.am հասցեին: