Պորտուգալիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը և...
  Ընկերության նկարագիրը Delta Cafés ընկերությունը Պորտուգալիայի TOP 10 ընկերություններից մեկն է և միջազգային շուկայում հաջողության վառ օրինակ է։ Պորտուգալացի գործար Մանուել Նաբեիրոն 1961 թվականին ստեղծեց սուրճի իր ապրանքանիշը։ Այժմ այն ...
Պորտուգալիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը և Delta Cafés պորտուգալական ընկերությունը փնտրում են գործընկերներ Հայաստանում

 

Ընկերության նկարագիրը

Delta Cafés ընկերությունը Պորտուգալիայի TOP 10 ընկերություններից մեկն է և միջազգային շուկայում հաջողության վառ օրինակ է։ Պորտուգալացի գործար Մանուել Նաբեիրոն 1961 թվականին ստեղծեց սուրճի իր ապրանքանիշը։ Այժմ այն ներկայացված է աշխարհի 30 երկրներում։ Ընկերությունն առաջինն է, որ բացի սուրճի լավ հայտնի տեսակներից արտադրում է նաև դարչինի համով սուրճի պարկուճներ։ Delta Cafés-ի շրջանառությունն արագորեն աճում է: 2010-2016թթ. ընթացքում ընկերության միջազգային շուկայի բաժնեմասն աճել է 18%-ից մինչև 33%: Ընկերության նպատակն է միջազգային շուկայի բաժնեմասը հասցնել մինչև 50%:Նորարարությունը հիմնարար է Delta Café-ի համար՝ աջակցելու ընկերության, արտադրանքի և ապրանքանիշերի տնտեսական և սոցիալական աճին:

Գործարար առաջարկ

Պորտուգալիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պա-լատի  հետ համագործակցության շրջանակներում, Delta Café-ն փնտրում է հուսալի գործընկերներ  Հայաստանում, ովքեր կներկա­յաց­նեն ապրանքանիշը Հայաստանում և տարա­ծա­շրջանում։ Ընկերությունը շատ ճկուն է բիզնես համագործակցության առումով և բաց է ցանկա­ցած տիպի համագործակցության համար։ Ցանկալի է, որպեսզի թիրախային ընկերութ­յու­նը գիտելիքներ և փորձ ունենա սննդի և խմիչքների (F&B) ոլորտում, ցանկալի է նաև, որպեսզի կենտրոնացած լինի HORECA (հյուրանոց-ռեստորան-հասարակական սննդի կետ) ոլորտում, ինչպես նաև փորձ ունենա սննդի ներմուծման բնագավառում՝ իր պորտֆելում սուճի առկայությամբ կամ բացակայությամբ։ Ընկերությունը որպես նվազագույն տարեկան չափաքանակ սահմանում է 20 ֆուտ կոնտեյներ, այսինքն 640 կիլոգրամանոց 11 արկղ: Սակայն այս պայմաններին չհամապատասխանելը չի նշանակում տարածման համաձայնագրի դադարեցում, այն կանդրադառնա միայն հաջորդ տարում բացառիկ ներկայացուցիչ լինելու, գնագոյացման և այլ պայմանների վրա:

Այլ պահանջներ․

  • Նախնական ներդրում (Գործընկեր) - շրջանառ ուկապիտալը, որը պահանջվում է զրոյական պատվերի դեպքում (սուրճ, պրոֆեսիոնալ սարքավորումներ, այլ լրացուցիչ նյութեր)
  • Նախնական ներդրում (Delta) - տեխնիկական վերա-պատրաստում (սուրճի սարքավորումների վերանորոգում), առևտրային դասընթացներ (առևտրային ներգրավվածու-թյուն), նաև բարիստա (սուրճի պատրաստման մասնագիտական) դասընթացներ, որոնք բոլորը կազմակերպվում են Պորտուգալիայում։

Delta Cafés-ն երաշխավորում է նաև գործունեության սկիզբը ազդարարող «ողջույնի փաթեթ»  և համտեսի արարողություն:  

Եթե Դուք հետաքրքրված եք այս առաջարկով և փնտրում եք առավել մանրամասն տեղեկատվություն, խնդրում ենք կապ հաստատեք մեզ հետ՝ գրելով  info@eenarmenia.am էլ․ հասցեին կամ զանգահարելով՝ +374 98 255 018 հեռախոսահամարով։