Եվրոպական ժառանգության մրցանակ 2021
  Եվրոպայի ամենաներշնչող ճարտարապետական, արհեստագործական, մշակութային ժառանգության փորձագետները, պրոֆեսիոնալները, հասարակական հիմունքներով աշխատողները, հանրային և մասնավոր կառույցները և տեղական համայնքները այժմ հնարավորություն ունեն ճանաչելի դարձնել իրենց ձեռքբերումները : Այս ամենամյա մրցանակները վերհանում ...
Եվրոպական ժառանգության մրցանակ 2021

  Եվրոպայի ամենաներշնչող ճարտարապետական, արհեստագործական, մշակութային ժառանգության փորձագետները, պրոֆեսիոնալները, հասարակական հիմունքներով աշխատողները, հանրային և մասնավոր կառույցները և տեղական համայնքները այժմ հնարավորություն ունեն ճանաչելի դարձնել իրենց ձեռքբերումները :

Այս ամենամյա մրցանակները վերհանում են և առաջ են մղում լավագույն փորձը՝ պահպանել ու  բարելավել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, խրախուսել Եվրոպայում գիտելիքի փոխանակումը, բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը և գնահատականը Եվրոպայի մշակութային ժառանգության հանդեպ, ինչպես նաև խրախուսել հետագա գերազանց նախաձեռնությունները՝ լավ օրինակներով ոգեշնչմամբ :

Մրցանակը նախատեսված է հանրաճանաչ կոնսերվացիայի նախագծերի, նորարարական հետազոտությունների ճանաչմանը:

2021թ.ամբողջ Եվրոպայի  շուրջ 30 հանրաճանաչ ժառանգության ձեռքբերումները մրցանակ կստանան: Դրանցից 4 հաղթողներ կստանան դրամական 10.000 Եվրո արժողությամբ գլխավոր մրցանակը: Մրցանակակիրներից մեկը կստանա նաև հանրության մրցանակը՝ համաձայն առցանց քվեարկության արդյունքների:

Ի լրումն ներկայացված հայտերի, 2 հատուկ մրցանակներ նույնպես կտրամադրվեն ժառանգության նորարարության և միջազգային հարաբերությունների գերացանզության բնագավառում :

Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխությունը, որը մեկնարկել է 2002թ. Եվրոպա Նոստրայի կողմից, աջակցություն է ստանում ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրի կողմից: ILUCIDARE հատուկ մրցանակները կտրամադրվեն ԵՄ Հորիզոն 2020 գիտական և նորարարական ծրագրի ներքո:

Մրցանակները մեծապես օգնել են հաղթողներին, օր. մեծ ազգային/միջազգային ցուցահանդեսների կազմակերպում, այցելուների թվաքանակի մեծացում, ինչը նպաստել է ֆինանսավորմանը:

Ներկայացրեք ձեր հայտերը և կիսվեք ձեր հաջողության պատմություններով ամբողջ Եվրոպայով!

Հայտերը և ուղեցույցները հասանելի են այստեղ. http://www.europeanheritageawards.eu/:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020թ. հոկտեմբերի 1-ն է :

Ծրագրի մասին մանրամասները ներկայացված են այս տեսահոլովակում՝ https://www.youtube.com/watch?v=A3q6jU05MSk: