
Իսրայելական սննդային քիմիայի լաբորատորիան, որ գործում է ֆունկցիոնալ սննդի, առողջ սննդի ներդրման և առողջության հետ կապված երկրորդային մետաբոլիտների ոլորտում, ցանկանում է միանալ կոնսորցիումի՝ առաջարկելով համագործակցել BBI մրցույթի BBI-2020-SO1-F3 թեմայի ներքո․«Ջրային աղբյուրներից ստանալ բարձր սննդային արժեքով սննդային բաղադրիչներ»։Սննդի ոլորտում գործող իսրայելական քիմիական լաբորատորիան՝ Թիեթել լաբը, փնտրում է կոնսորցիում,որտեղ ինքը կզբաղեցնի ծրագրի համակարգողի դերը կամ ակտիվ դերակատարություն կունենա, սննդի քիմիական վերլուծության մեջ առողջությանն առնչվող միացությունների համար։ Կոնսորցիումը, որը առավելագույնը օգուտ կստանա Թիեթել լաբից, պետք է լինի հաստատված կամ ձևավորվող կոնսորցիում, որը հասանելիություն կունենա ջրիմուռների աճեցման օբյեկտներին, պարենային շուկային, և ցանկալի է ներառել այնպիսի գործընկեր, որն ունի բջջային կամ կենդանական մոդել:
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք հղմանը.
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2020 թ. սեպտեմբերի 3-ն է։
Հետաքրքրված ընկերությունները կարող են գրել էլ. հաղորդագրություն՝ info@eenarmenia.am էլ․հասցեին: