ՍՆՆԴԻ և ԳԻՆՈՒ ՈԼՈՐՏՆԵՐԻ...
  Այս առևտրային առաքելությունը կկայանա 2018 թվականի փետրվարի 28-ին Իսպանիայի Լոգրոնյո քաղաքում։ Շուրջ 50 ներմուծողներ/դիստրիբյուտորներ սննդի և գինու ոլորտից, որոնք միջազգային տարբեր շուկաներից՝ Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Սկանդինավյան երկրներ, Դանիա, Լեհաստան, ...
ՍՆՆԴԻ և ԳԻՆՈՒ ՈԼՈՐՏՆԵՐԻ VI-ՐԴ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼԱ ՌԻՈԽԱ (Իսպանիա)
  Այս առևտրային առաքելությունը կկայանա 2018 թվականի փետրվարի 28-ին Իսպանիայի Լոգրոնյո քաղաքում։
Շուրջ 50 ներմուծողներ/դիստրիբյուտորներ սննդի և գինու ոլորտից, որոնք միջազգային տարբեր շուկաներից՝ Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Սկանդինավյան երկրներ, Դանիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Արևելյան Եվրոպայի երկրներ, ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Ճապոնիա և այլ երկրների  ներկայացուցիչներ են, կմասնակցեն այս միջոցառմանը։
  Դուք կարող եք հանդիպել նրանց համագործակցության հաստատման միջոցառման շրջանակներում՝ համագործակցելու, գնային առաջարկներին ծանոթանալու, այլ երկրների տարածման ցանցերի հետ աշխատելու նպատակով։ 
Դուք հնարավորություն  կունենաք նաև ներկայացնել Ձեր ընկերությունը և արտադրանքը օտարերկրյա հնարավոր գործընկերներին։
 
Հիմնական ոլորտներն են․
 
D.O.Ca. Ռիոխա գինիներ 
Երշիկեղեն
Պահածոյացված բանջարեղեն
Ձիթայուղ
Պատրաստի սնունդ
Այլ խմիչքներ
Թարմ մրգեր ու բանջարեղեն
Պանիր
Այլ։
 
Ճանապարհածախսը և եռօրյա գիշերակացը Լա Ռիոխայում  անվճար է ներմուծողների և դիստրիբյուտորների համար։
 
Ովքե՞ր կարող են մասնակցել․
 
Գնողունակ ներմուծողները/դիստրիբյուտորները։ Ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր կարող են որոշում կայացնել։ 
Գրանցումը մինչև 2018 թ․ հունվարի 24-ն է, հետևյալ հղմամբ․ https://www.b2match.eu/foodwine2018
 
Գրանցման մանրամասներին ծանոթանալու և մասնակցելու դեպքում դիմեք մեզ՝  098 255018։