Գործարար համագործակցության հաստատման միջոցառում...
Հարգելի գործարար, 2018թ.–ի մարտի 20-23 տեղի է ունենալու գործարար համագործակցության հաստատման միջոցառում Ուտրեխտում (Նիդերլանդներ): Միջոցառումը տեղի է ունենալու Եվրոպական ենթապայմանագրային (ենթակապալառու) և ինժեներական 2-րդ տոնավաճառի (ESEF) շրջանակներում: Գործարար համագործակցության հաստատման ...
Գործարար համագործակցության հաստատման միջոցառում Ուտրեխտ (Նիդերլանդներ)
Հարգելի գործարար,

2018թ.–ի մարտի 20-23 տեղի է ունենալու գործարար համագործակցության հաստատման միջոցառում Ուտրեխտում (Նիդերլանդներ): Միջոցառումը տեղի է ունենալու Եվրոպական ենթապայմանագրային (ենթակապալառու) և ինժեներական 2-րդ տոնավաճառի (ESEF) շրջանակներում: Գործարար համագործակցության հաստատման միջոցառման առաջին փուլը համախմբել է 20 երկրներից շուրջ 110 գործարարների, որի ընթացքում տեղի է ունեցել մոտ 1100 գործնական հանդիպում: 

ESEF-ը հանդիսանում է Բենիլյուքսի ամենամեծ և ամենակարևոր ցուցահանդեսը մատակարարման, ենթապայմանագրային և ինժեներական ոլորտներում:  ESEF-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝ www.esef.nl :
Այս գործարար համագործակցության հաստատման միջոցառման շրջանակներում տեղի կունենան՝
քառօրյա աշխատանքային հանդիպումներ
տոնավաճառի կենտրոնում տեղակայված տարածքում տեղի կունենան գործարար հանդիպումներ
Միաժամանակ ցուցահանդեսի և գործարար հանդիպումների ընթացքում կտրամադրվի մասնագիտական օժանդակություն։
 
Գործարար համագործակցության հաստատման միջոցառումը ներառում է ESEF-ի բոլոր ոլորտները՝
ենթապայմանագրային 
մատակարարման
ինժեներական։
 
Հետաքրքրության դեպքում զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով․ +374 98 255018; +374 10 541648 (Անի Հակոբյան)