Macfrut 2020-ը թվային հարթակում (տեղեկատվություն արտահանողների համար)
 2020 թ.-ի սեպտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենա իտալական միջազգային տոնավաճառը, որն ուղղված է մրգերի և բանջարեղենների արդյունաբերության ոլորտին։ Այն գործարար համագործակցության հնարավորություններ  կառաջարկի թվային հարթակի միջոցով, որտեղ հնարավոր կլինի ...
Macfrut 2020-ը թվային հարթակում (տեղեկատվություն արտահանողների համար)

 2020 թ.-ի սեպտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենա իտալական միջազգային տոնավաճառը, որն ուղղված է մրգերի և բանջարեղենների արդյունաբերության ոլորտին։ Այն գործարար համագործակցության հնարավորություններ  կառաջարկի թվային հարթակի միջոցով, որտեղ հնարավոր կլինի հանդիպել գնորդների աշխարհի տարբեր երկրներից` ոլորտի համար բացելով նոր միջազգային շուկաներ:

Այս նորարարական նախագծի շնորհիվ Macfrut-ը կդառնա մրգերի և բանջարեղենների արդյունաբերության առաջին թվային տոնավաճառը:

Վիրտուալ տաղավարը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝

1. Վիրտուալ Տաղավար Բազային Մոդուլ. 1000 եվրո: Սա ներառում է.

• Ընկերության համառոտ նկարագիր

• Ընկերության լոգո

• Տեսանյութ ընկերության մասին՝ 56 վայրկյան տևողությամբ

• 10 էջանոց մուլտիմեդիա գրքույկ՝ պատկերներով և տեքստով

• Առցանց բանակցությունների և հանդիպումներ հնարավորություն։

 

2. Մուլտի (լրացուցիչ մոդուլներ, արժեքը 1000 եվրո /յուրաքանչյուրը).

• 56 վայրկյան տևողությամբ լրացուցիչ տեսանյութ

• Ընտրովի 10 էջանոց մուլտիմեդիա բրոշյուր պատկերներով և տեքստով

• Լրացուցիչ հնարավորություն առցանց բանակցությունների համար` միաժամանակ մի քանի բանակցություններ վարելու կարողությամբ:

Ընկերությունը կարող է պատվիրել մի քանի լրացուցիչ մոդուլ`կախված իր կարիքներից (օրինակ, եթե այն ծավալում է մի քանի տարբեր տեսակի գործունեություն):

Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է կազմակերպվում վիրտուալ տաղավարը՝ հետևելով հղմանը.https://youtu.be/UZ8PJfRgB70։

Ազգային ստենդների համար հնարավոր է պաստառ տեղադրել Macfrut Digital-ի հիմնական էջում՝ https://www.macfrutdigital.com/:  Նման պաստառի արժեքը 500 եվրո է: Ցուցահանդեսի ընթացքում այս պաստառի անցումն իրականացվելու է ուղղակիորեն ձեր վիրտուալ ազգային տաղավարի վրա:

Կից՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղեկությունը, ինչպես նաև գրանցման ձևաթուղթը, որը անհրաժեշտ է լրացնել մասնակցելու դեպքում։

 Գրանցման վերջնաժամկետն է  2020 թվականի հուլիսի 25-ը: Վիրտուալ տաղավարի նյութերի (վիդեո և մուլտիմեդիա բրոշյուր) ներբեռնման ժամկետն է՝  2020 թվականի օգոստոսի 30-ը։