
Հարգելի ներմուծողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարի Macfrut ցուցահանդեսը կանցկացվի լիովին նոր ձևաչափով՝ առցանց հարթակում․https://www.macfrutdigital.com/։
Այն տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը:
Այս երեք օրերի ընթացքում Դուք կկարողանաք իրական ժամանակում բանակցություններ վարել այն ընկերությունների հետ, որոնց հետաքրքիր է Ձեր բիզնեսի առաջխաղացումը: Բանակցությունները տեղի կունենան իտալական ժամանակով առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 6-ը։ Բանակցությունների ժամանակացույցը նախապես համաձայնեցվելու է Ձեզ հետ՝ հաշվի առնելով հայտում նշված ձեր հետաքրքրությունները: Տեսազանգի համար հարկավոր չէ հատուկ ծրագրեր տեղադրել, բավական կլինի հետևել այն հղմանը, որը ձեզ կուղարկվի բանակցությունների համար համաձայնեցված ժամանակից քիչ առաջ:
Միջոցառման ձևաչափին կարող եք ծանոթանալ հետևելով հետևյալ հղմանը՝ https://youtu.be/oSOuyECmTgs և կից փաստաթղթերին:
Եթե հաստատեք և անցկացնեք ցուցադրողների հետ առնվազն 5 վիրտուալ հանդիպում, ապա 2021 թվականի մայիսի 4-ից 6-ը Իտալիայում կայանալիք Macfrut ցուցահանդես կատարած այցի ընթացքում ձեր ընկերության երկրորդ անձի համար հյուրանոցում տեղավորման համար կստանաք լրացուցիչ վաուչեր:
Գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի հուլիսի 25-ն է. https://forms.gle/SgTdLtyNaTRxJ7nRA։