Արևելյան գործընկերության բիզնես ֆորում...
Գերմանիայի Արևելյան բիզնեսի ասոցիացիան NRW.INVEST-ի և նրա գործընկերների հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու ԵՄ Խորհրդի գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպված  «Արևելյան գործընկերության բիզնես-ֆորում 2020-ին»:  «Արևելյան գործընկերության բիզնես ֆրումը» և համագործակցության ...
Արևելյան գործընկերության բիզնես ֆորում Եվրամիության խորհրդի գերմանական նախագահության շրջանակներում, 10-ը նոյեմբեր, 2020 թ., Դյուսելդորֆ

Գերմանիայի Արևելյան բիզնեսի ասոցիացիան NRW.INVEST-ի և նրա գործընկերների հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու ԵՄ Խորհրդի գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպված  «Արևելյան գործընկերության բիզնես-ֆորում 2020-ին»:

 «Արևելյան գործընկերության բիզնես ֆրումը» և համագործակցության հաստատման հանդիպումների հարթակը հնարավորություն են ընձեռելու ընկերությունների, փորձագիտական և հասարակակա նհաստատությունների ներկայացուցիչներին ԵՄ-անդամ երկրներից և ԵՄ վեց արևելյան գործընկերերկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) փոխանակվել գիտելիքներով և տեսակետներով՝ հետագայում առավել խորը համագործակցության համար՝ շեշտը դնելով առևտրի, ներդրումների/ ընդլայնման, մատակարարման շղթաների և նորարարության վրա:

Համագործակցության հաստատման միջոցառումները կկայանան Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցության շրջանակներում։

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ Է՝

• Արդյունաբերական գործընկերության զարգացման վրա

• Եվրոպական արժեքային և մատակարարման շղթաներում ինտեգրման վրա

• Սեմինարների / դասընթացների վրա

• B2B հանդիպումների (առցանց  b2b հանդիպումների) վրա։

 

Համաժողովն անվճար է:

 

Մանրամասները  կից  փաստաթղթում։