Կայացավ Macfrut 2020 ցուցահանդեսը
  2020 թ․սեպտեմբերի 8-10-ը կայացավ մրգերի և բանջարեղենի արդյունաբերության ոլորտին ուղղված Macfrut 2020 ցուցահանդեսը։ Այն առաջին անգամ անցկացվեց նոր, վիրտուալ ձևաչափով՝ թվային հարթակում։              ...
Կայացավ Macfrut 2020 ցուցահանդեսը

  2020 թ․սեպտեմբերի 8-10-ը կայացավ մրգերի և բանջարեղենի արդյունաբերության ոլորտին ուղղված Macfrut 2020 ցուցահանդեսը։ Այն առաջին անգամ անցկացվեց նոր, վիրտուալ ձևաչափով՝ թվային հարթակում։                                                                                                                                 «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում Ներդրումների աջակցման կենտրոն Հիմնադրամի կողմից կազմակերպվեցին առցանց համագործակցության հաստատման միջոցառումներ՝ ցուցահանդեսի մասնակից հայկական ընկերությունների համար։                                       Հայ գործարարները հնարավորություն ունեցան հանդիպել օտարերկրյա գործարարներին և քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները:Գործարար համագործակցության հաստատման միջոցառումների արդյունքում հայ գործարարաները ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ։