
Զարգացող երկրների արտահանման խթանմանն ուղղղված դասընթացներ
2021թ.-ի փետրվարի 26-ին և մարտի 6-ին «Առևտրի համար պատրաստ» և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրերի շրջանակներում կայացան առցանց դասընթացներ հետևյալ թեմաներով՝
Ինչպե՞ս մշակել գրագետ և դինամիկ գնային ռազմավարություն՝ շուկայում մրցունակ ...
Զարգացող երկրների արտահանման խթանմանն ուղղղված դասընթացներ
2021թ.-ի փետրվարի 26-ին և մարտի 6-ին «Առևտրի համար պատրաստ» և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրերի շրջանակներում կայացան առցանց դասընթացներ հետևյալ թեմաներով՝
- Ինչպե՞ս մշակել գրագետ և դինամիկ գնային ռազմավարություն՝ շուկայում մրցունակ լինելու և շահույթը մեծացնելու համար։
- Որո՞նք են ռիսկերն ու դրանք նվազեցնելու մեխանիզմները արտահանման դեպքում։
Մասնակիցները, որոնք հիմնականում ներկայացնում էին սննդամթերքի վերամշակման ոլորտը, տեղեկացվեցին ծախսերի, գնագոյացման և կառավարման վերաբերյալ, ինչպես նաև գործնական սեմինարին կատարեցին ինքնարժեքի հաշվարկ, ինքնարժեքի մոդելի մշակում։ Դասընթացը վարեց Զարգացող երկրներից արտահանման խթանման կենտրոնի (CBI) փորձագետ և Nutridiant ընկերության զարգացման գծովտնօրեն Ռեինդերթ Դեքերը։Դասընթացի ավարտից հետո ընտրված մասնակիցները ունեցան անհատական խորհրդատվության հնարավորություն։