Տեղեկատվական միջոցառում Հայկական բարեգործական...
   2021թ.-ի ապրիլի 26-ին, Մտավոր սեփականության համաշխարհային օրվա շրջանակներում, կայացավ առցանց  տեղեկատվական  միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առկա տարբեր ծրագրերի և գործիքների մասին, ինչպես նաև ներկայացվեց «Մտավոր ...
Տեղեկատվական միջոցառում Հայկական բարեգործական ընդհանուր միության շահառուների համար

   2021թ.-ի ապրիլի 26-ին, Մտավոր սեփականության համաշխարհային օրվա շրջանակներում, կայացավ առցանց  տեղեկատվական  միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առկա տարբեր ծրագրերի և գործիքների մասին, ինչպես նաև ներկայացվեց «Մտավոր սեփականության կարևորությունը ՓՄՁ-ներում» թեման։                                                                                               Մասնակիցներին ողջունեց և միջոցառումը համակարգեց  «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգային համագործակցության և բիզնեսի միջազգայնացման ծրագրերի համակարգողի  ժ/պ Անի Խանդամիրյանը։                                                                                                           Հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ Շուշանիկ Գասպարյանը հպանցիկ ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը և գործառույթները, մասնավորապես շեշտադրելով Ձեռնարկությունների եվրոպական ցանցի միջոցով տրվող ծառայությունները։                                                         «Ներդրումների աջակցման կենտրոն»  հիմնադրամի  տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծառայությունների ղեկավար Լիլիթ Հայրապետյանը, հանդիսանալով «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ղեկավար, ներկայացրեց «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագիրը։ Նա խոսեց ծրագրի առավելությունների, թիրախ հանդիսացող ՓՄՁ-ների և մասնակցության ընթացակարգի վերաբերյալ։                                                                                                   Մտավոր սեփականության օբյեկտները և ՓՄՁ-ները թեման ներկայացվեց իրավաբան, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների անդամ Հռիփսիմե Պապիկյանի կողմից։                                                                                                                                                       Գերմանական «Ավագ փորձագետների ծառայություն» (SES) ներկայացուցիչ  Մարիամ Մաժինյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց  SES-ավագ փորձագետների ծառայությունները, ծառայություններից օգտվելու առավելությունները և հայ գործարարների շրջանում արդեն առկա փորձը։    Միջոցառման ընթացքում հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ստացան վերը նշված ծրագրերին առնչվող  իրենց հուզող հարցերի պատասխանները։