ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով՝ դեպի...
Տեսլականը, որն ընտրել էր ապագա գործարար Դանիել Հովսեփյանը, հետևյալն էր. Դեղագործական շուկայում նոր արտադրատեսակների առաջմղում, Դեղորայքի առաջմղման ռազմավարության մշակում, Բացառիկ դիստրիբյուցիա, Բժշկական դեղորայքի մեծածախ վաճառք, Դեղորայքի աշխարհագրության ընդլայնում: Հետևելով իր տեսլականին, 2012թ. Դանիելը հիմնեց իր ...
ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով՝ դեպի ԵՄ շուկաներ, դեղագործական ընկերության պատմությունը:Մելիո գրուփ
Տեսլականը, որն ընտրել էր ապագա գործարար Դանիել Հովսեփյանը, հետևյալն էր.
  • Դեղագործական շուկայում նոր արտադրատեսակների առաջմղում,
  • Դեղորայքի առաջմղման ռազմավարության մշակում,
  • Բացառիկ դիստրիբյուցիա,
  • Բժշկական դեղորայքի մեծածախ վաճառք,
  • Դեղորայքի աշխարհագրության ընդլայնում:
Հետևելով իր տեսլականին, 2012թ. Դանիելը հիմնեց իր սեփական բիզնեսը՝ մտադրություն ունենալով առաջին հերթին հայկական շուկա ներմուծել արտասահմանյան որակյալ և մատչելի սննդային հավելումներ:
Լսելով Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կետրոնի և դրա մատուցած ծառայությունների շրջանակներում Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի  (ՁԵՑ) մասին, Դանիելը մտադրվեց այցելել ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ՝ հասկանալու համար, թե ՁԵՑ-ը ինչ հնարավորություններ կարող է ստեղծել իր համեմատաբար նորաստեղծ բիզնեսի համար, մասնավորապես արտասահմանում գործընկեր գտնելու համատեքստում:
2015թ. այցելելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ, արդեն ՛՛Մելիո գրուփ՛՛ ՍՊԸ տնօրեն Դանիել Հովսեփյանը, ծանոթանալով ՁԵՑ հնարավորություններին, որոշեց տեղադրել իր ընկերության նկարագիրը ցանցում: Մինչ ընկերության նկարագիրը կմշակվեր, կտեղադրվեր և կվավերացվեր ցանցում, Հայաստանի ՁԵՑ աշխատակիցները հարցում տեղադրեցին ցանցում՝ Եվրոմիության երկրներում սննդային հավելումներ արտադրողներ գտնելու ակնկալիքով: Հարցումը բազմաթիվ արձագանքներ ունեցավ ցանցային գործընկերների կողմից: Բոլոր արտասահմանյան ընկերությունների կոնտակտները ՁԵՑ Հայաստան գրասենյակի աշխատակիցների կողմից ուղարկվում էին ՛՛Մելիո գրուփ՛՛ ՍՊԸ, որտեղ յուրաքանչյուր ընկերության արտադրանքն ուսումնասիրվում էր և հետաքրքրելու դեպքում հայկական ընկերությունը կապ էր հաստատում կոնկրետ ընկերության հետ: Այս հարցումների արդյունքում ընկերությունն արդեն իսկ լուրջ բանակցություններ սկսեց լատվիական  ընկերության հետ: Բանակցությունները վերաճեցին համագործակցության և լատվիական ընկերության արտադրանքի առաջին նմուշները ստանալուց հետո որոշում կայացրեց դառնալ այս ընկերության ներկայացուցիչը Հայաստանում: Սա առաջին համագործակցության համաձայնագիրն էր, որ հայկական ընկերությունը կնքեց ՁԵՑ շրջանակներում:
Սակայն այս համագործակցությունը դեռևս բավարար չէր Հայաստանի շուկայում ներկայանալի լինելու համար: Անհրաժեշտ էր ներկայացնել նաև այլ արտադրատեսակներ, և ընկերության նկարագիրը արդեն վավեր էր ցանցում: Սա ընձեռեց առավել մեծ հնարավորություններ՝ գործընկերներ գտնելու համար: Արդյունքում ընկերությունը ստացավ ավելի, քան 45 հետաքրքրության առաջարկներ և ուղարկեց շուրջ 20 հետաքրքրության առաջարկներ՝ Եվրամիությունում և Եվրամիությունից դուրս գործող ընկերությունների կողմից: 
Այս հետաքրքրության առաջարկներից առանձնացնելով առավել հետաքրքիրները, հայկական ընկերությունը կնքեց ևս 3 համագործակցության համաձայնագրեր: Սրանցից առաջինը նորվեգական ընկերության հետ էր, որն արտադրում է բարձրորակ և յուրահատուկ արտադրանք՝ հավելումների, ինչպես նաև սննդի ու կոսմետիկայի շուկաների համար: ՛՛Մելիո գրուփ՛՛ ընկերությունը հեշտորեն հաստատեց համագործակցություն՝ տարածման ծառայությունների մատուցման բնագավառում: Այնուհետև կնքվեցին ևս երկու համագործակցության համաձայնագրեր՝ բժշկական սարքավորումների բնագավառում մասնագիտացած չեխական նորարարական ընկերության, ինչպես նաև սննդային հավելումների արտադրող ևս մեկ լատվիական ընկերության հետ:
Թվարկված 4 համաձայնագրերը հնարավորություն տվեցին ընկերությանը որոշ չափով մոտենալ այն տեսլականին, որն իր համար նախագծել էր հայկական ընկերության հիմնադիրը: