Եվս երկու հայ գործարար...
  Արծաթյա զարդեր արտադրող հայկական «ԲորՍԱԱ» ՍՊԸ-ի սեփականատեր Բորիս Դավթյանն այցելեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ՝ «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի աջակցությամբ իր արտադրանքի համար արտերկրում դիստրիբյուտոր գտնելու նպատակով։  Ցանցում փորձագետների կողմից մշակվեց ...
Եվս երկու հայ գործարար գտան իրենց գործընկերոջը ՁԵՑ-ի աջակցությամբ
  Արծաթյա զարդեր արտադրող հայկական «ԲորՍԱԱ» ՍՊԸ-ի սեփականատեր Բորիս Դավթյանն այցելեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ՝ «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի աջակցությամբ իր արտադրանքի համար արտերկրում դիստրիբյուտոր գտնելու նպատակով։
 Ցանցում փորձագետների կողմից մշակվեց և տեղադրվեց այդ ընկերության գործարար նկարագիրը։  Միաժամանակ  ցանցում հարցում տեղադրվեց  արտերկրում արծաթյա զարդերի դիստրիբյուտորների ցանկեր ստանալու նպատակով։ 
Ցանցի ֆորումով և տեղադրված նկարագրով «ԲորՍԱԱ» ընկերությունը ստացավ բազմաթիվ հետաքրքրության առաջարկներ, դիստրիբյուտորների ցանկեր, որոնք հատ առ հատ ուսումնասիրվեցին Բորիս Դավթյանի կողմից։
Բորիսը վերջնական որոշում կայացրեց բանակցել “Izarmenii.ru” խանութի սեփականատիրոջ հետ։ Քանի որ Ռուսաստանը ևս հետխորհրդային երկրներից է և ժամանակին մեր երկրները որոշ չափով եղել են միևնույն մշակույթի կրողները, ուստի բանակցելն առավել դյուրին էր լինելու։
 ՁԵՑ Հայաստանի ավագ փորձագետ Անի Խանդամիրյանը անձամբ կապ հաստատեց առցանց խանութի սեփականատեր Լևոն Ադամյանի հետ, և զրույցի ընթացքում որոշվեց, որ խանութի մասին տեղեկատվություն կտարածվի այն հայկական ընկերությունների շրջանում, որոնց արտադրանքը նպատակահարմար կլինի առցանց խանութում ներկայացնելու համար։ 
Վերջապես, մի շարք այլ ընկերությունների նկարագրերի հետ նաև «ԲորՍԱԱ» ընկերության նկարագիրը ուղարկվեցին Լևոն Ադամյանին։
Վերջիվերջո, Բորիս Դավթյանը կապ հաստատեց Լևոն Ադամյանի  հետ, և բանակցություններն ավարտվեցին համագործակցության համաձայնագրի կնքմամբ, որի արդյունքում այժմ «ԲորՍԱԱ» ընկերության արտադրանքը ներկայացված է “Izarmenii.ru” առցանց խանութում։
Իրազեկման միջոցառումներից մեկի ժամանակ ընկերության տնօրեն Սամվել Հունանյանը տեղեկացվել էր Ցանցի ծառայությունների մասին և ապա որոշել էր, որ Ցանցում պետք է տեղադրվի իր գործարար առաջարկը։
 Հայկական այս ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից։ Այն արտադրում է 100%-անոց  սննդային բուսական յուղեր կտավատի, կանեփի, քնջութի սերմերից և ծիրանի, խաղողի և դեղձի կորիզներից։ Այս յուղերն արտադրվում են իտալական տեխնոլոգիայով՝ սառը մամլման միջոցով։
Այն ընկերություններից մեկը, որի արտադրանքը նպատակահարմար էր ռուսական առցանց խանութում ցուցադրելու համար, եղավ «Թության» ՍՊԸ-ն։
Արդյունքում ևս մեկ համագործակցության համաձայնագիր կնքվեց ռուսական առցանց խանութի հետ, այս անգամ ներկայացնելու համար «Թության» ՍՊԸ արտադրանքը։
Սա հայկական ընկերության համար ևս մեկ լավ հնարավորություն էր՝ ընդլայնել շուկան և ճանաչելի դառնալու նաև արտերկրում։