
Որպես համագործակցության արդյունք՝ Արմինե Աբրահամյանը նախագծեց և ներկայացրեց 5 նորարարական մշակման համակարգեր՝ օգտագործելով Կատալոնիայի դեղագործական բույսերը: Նպատակն է՝ մի քանի միջերկրածովյան բույսեր հետագայում կայուն մշակել Կատալոնիայի գյուղատնտեսական ոլորտում:Ընդհանուր առմամբ, իր հերթին էլ հյուրընկալ կազմակերպությունն աջակցություն ստացավ մի քանի նորարարական ծրագրերում, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ տվյալների վերլուծության և մոդելավորման ծրագրերի առումով և այլն։ Հետազոտողի կողմից ստացված աջակցությունն օգտակար կլինի գյուղատնտեսությունում ապագա կանխատեսումների և նորարարական լուծումների ներդրման համար:Այս համագոր-ծակցության արդյունքում հյուրընկալ կազմակերպությունը ևս մի քանի նոր համագործակցություն հաստատեց դեղաբույսերի, բուսական թեյերի արտադրողների միջև։ Կարևոր է այն հանգամանքը, որ Արմինե Աբրահամյանի և FEMAC-ի ջանքերի շնորհիվ, հատուկ գիտական համագործակցություն հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Կատալոնիայի գյուղմթերքի հետազոտության և տեխնոլոգիական ինստիտուտների միջև։ Բոլոր կողմերը հետաքրքրված են զարգացնել համագործակցությունը գյուղմթերքի ոլորտում գիտական նորարարական ծրագրերի միջոցով։ Դոկտոր Արմինե Աբրահամյանը հաջողությամբ ավարտեց բոլոր մոդուլները, որպեսզի ստանա գյուղմթերքի էկոհամակարգի ՓՈՐՁԱԳԵՏԻ կարգավիճակ IMP3rove Եվրոպական նորարարական կառավարման ակադեմիայի կողմից։ Այն փորձը և որակավորումները, որոնք Արմինեն ձեռք բերեց մեկամսյա դասընթացի ընթացքում, կկիրառվի գյուղմթերքի էկոհամակարգի ծրագրեր կազմելու ընթացքում հետաքրքրված կողմերի համար։ Ավելին, հյուրընկալ կազմակերպությունը հետաքրքրվել է հայկական դեղաբույսային թեյերի Իսպանիա ներմուծմամբ։ Երկու կողմերն էլ մանրամասներ ներկայացրեցին` Իսպանիայում սերտիֆիկացման, փաթեթավորման, օրգանական արտադրության և այլնի հետ կապված ծրագրերին աջակցելու և իրականացնելու վերաբերյալ: Հետագա համագործակցության համար կողմերը հետաքրքրված են սկսելու նոր ծրագրեր՝ ԵՄ համապատասխան ֆոնդերի աջակցությամբ, ինչպիսիք են օրինակ՝ H2020-ը, Life-ը և այլն։