
EuroQuity-ն օգտակար ցանց է, որը կապում է ընկերություններին,ներդրողներին և բիզնես գործընկերնեին․այս ցանցն ունի ավելի, քան1500 ներդրողներ և 500 միլիոն ներդրումներ 2008 թվականից ի վեր: Սա պարզ, սոցիալական և բիզնես ուղղվածության հարթակ է ձեր ընկերության աճի համար։
Դառնալով այս ցանցի անդամ՝ դուք կարող եք ուշադրություն հրավիրել ձեր բիզնեսի վրա և գտնել ներդրողներ ու նոր գործընկերներ։
Ընկերություններ. Խթանեք ձեր անվան ճանաչելիությունը
Ձեր պրոֆիլում հրապարակվող բովանդակությունը ձեր ընկերությունն առաջ է մղում և առավելագույնս բացահայտում է EuroQuity կայքում և ինտերնետում։
Որքան շատ է ձեր ընկերության մասին բովանդակությունը տարածվում, այնքան ավելի տեսանելի է դառնում ձեր գործունեությունը:
Հավատարմագրվեք և ընդլայնեք ձեր ճանաչվածությունը էլեկտրոնային հարթակներում
Ձեր պրոֆիլի գործընկերներն այնտեղ են՝ ձեր ընկերության բարձր որակը հաստատելու համար:
«Հետևելը», «հավանելը» և անդամակցումը միություններին և ապրանքանիշերին, էլ ավելի է բարձրացնում ձեր գնահատականը:
Երբ ձեր ընկերությունը պատշաճ կերպով ներկայացնեք, EuroQuity-ն կստանձնի և կգովազդի ձեր ընկերությունը հետագայում իր մեդիայի միջոցով, ինչպես նաև իր և իր գործընկերների միջոցառումների ժամանակ:
Գտեք ներդրողներ
Ձեր վաղեմի ներդրողները (ընտանիքի անդամներ, ընկերներ և այլն) միջոցներ հայթայթելիս կհանգստացնեն նորեկներին:
Գաղափարին ամենաշատը տրվող ներդրողները հնարավորություններ են ստեղծում նոր ներդրողների համար՝ Opens Deals-ի միջոցով:
Դուք կարող եք գտնել չափումների պարամետրերը և կիսել հնարավոր ներդրումները, ինչպես նաև ձեր ընկերության կողմից արդեն հաստատված ներդրումները:
Խթանեք ձեր որոնումները
Անկախ այն բանից, դուք փնտրում եք ընկերություններ, ներդրողներ, արդյունաբերություններ կամ տեխնոլոգիաներ, ստեղծեք նախազգուշացում՝ ձեր որոնման չափանիշներին վերաբերող բոլոր նորությունները էլ.փոստով ստանալու համար:
Դարձեք Access2EIC - Գերազանցության հավաստագրի համայնքի անդամ
Access2EIC- Գերազանցության հավաստագրի համայնքը նպատակ ունի հավաքել բարձր ներուժ ունեցող եվրոպական ընկերություններ, որոնք Եվրահանձնաժողովից ստացել են «Գերազանցության հավաստագիր»: Դա է հուշում Access4SMEs ծրագրի շրջանակներում իրականացված հաջող փորձը:
Գերազանցության հավաստագիր պիտակը նշանակում է, որ ընկերությունները ՓՄՁ գործիք/EIC աքսելերատորի համատեքստում հաջող կերպով անցել են անկախ փորձագետների կողմից բարձր մրցակցային գնահատման գործընթացով: Գերազանցության հավաստագիրը վկայում է ՓՄՁ-ի նախագծերի բարձր որակի և գործարար ներուժի մասին: Այն թույլ է տալիս, որպեսզի այդ նախագծերն ավելի մեծ վստահություն և տեսանելիություն ունենան հավանական ներդրողների համար:
Ավելին կարող եք իմանալ՝ այցելելով https://www.euroquity.com/en/home: