
Mind4Machines եվրոպական ծրագրի ներքո մշակվել է հարցաշար, որը ընկերություններին հնարավորություն է ընձեռում գնահատել ներդրումներին պատրաստ լինելու մակարդակը։ Օգտագործելով այս գործիքը՝ ընկերությունները կհասկանան ներդրողների միտումներն ու պահանջները, կիմանան՝ ինչպես պետք է ներկայացնեն ներդրումային հնարավորությունները և ինչ թույլ կողմերի վրա պետք է աշխատեն՝ ներդրումներ ներգրավելու համար:Նպատակն է օգնել ՓՄՁ-ներին մեծացնել հաջող ֆինանսավորման հնարավորությունները և ավելացնել արժեք բիզնեսի մի քանի հիմնական ոլորտներում:
Հաճախակի տրվող հարցեր․
- Օգտագործողը պե՞տք է գրանցված լինի F6S հարթակում։
-Այո։
- Որո՞նք են գործիքն օգտագործողների օգուտները։
-Գործիքը ՓՄՁ-ների ներդրումային պատրաստվածության ինքնաստուգումն է: Ընկերությունները գործիքի միջոցով հասկանում են իրենց բացերը և կողմնորոշվում, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր կատարեն։
- Գնահատումն ավարտելուց հետո ի՞նչ են ստանում օգտվողները։
-Նրանք ստանում են իրենց ընդհանուր IRL (ներդրումներին պատրաստ լինելու մակարդակ) միավորը և IRL միավոր յուրաքանչյուր կատեգորիայի համար:
- Գործիքը անվճա՞ր է․
-Այո։
Դուք կարող եք օգտագործել գործիքը՝ սեղմելով հղումը.