
InnovFin ՓՄՁ երաշխիքի հնարավորությունը
InnovFin ՓՄՁ երաշխիքի հնարավորությունը գործարկվելու է տեղական իրավասու բանկերի, լիզինգային ընկերությունների, երաշխիքային հաստատությունների և այլ կազմակերպությունների կողմից, որոնք ընտրվել են Հետաքրքրությունների առաջարկների մրցույթին հետևող փորձաքննությունից հետո։ Եվրոպական ներդրումային հիմնադրամի (EIF) կողմից ընտրվելուց հետո տեղական այս գործընկերները հանդես են գալիս որպես ֆինանսական միջնորդներ:
Եվրոպական ներդրումային հիմնադրամը, որը և՛ EIF-ի, և՛ ԵՄ-ի համար հանդես է գալիս որպես իրականացնող մարմին, ծածկում է ֆինանսական միջնորդների կողմից վարկերի, լիզինգի և երաշխիքների գծով կրած կորուստների մի մասը`25 000-ից 7,5 միլիոն եվրոյի շրջանակներում, որը նրանք տրամադրում են InnovFin ՓՄՁ երաշխիքի հնարավորության ներքո։ Այս կերպ, ԵՄ-ն և EIF-ը թույլ են տալիս ավելի շատ պարտքերի ֆինանսավորում տրամադրել նորարար ՓՄՁ-ներին և փոքր և միջին կապիտալիզաիայի բաժնետոմսեր ունեցող ընկերությունները (մինչև 499 աշխատող):
Իրավասու են հետևյալ հայտերը՝
- Ֆինանսական, վարկային հաստատությունները կամ վարկային (պարտքային) ֆոնդերը, որոնք պատշաճ կերպով լիազորված են իրականացնել ՓՄՁ-ներին փոխառնությունների տրամադրման կամ լիզինգի գործողություններ`գործող օրենսդրության համաձայն, հիմնված լինեն մեկ կամ մի քանի ԵՄ անդամ կամ Հորիզոն 2020-ին ասոցացված երկրներում։
- Երաշխիքային սխեմաներ, երաշխիքային հաստատություններ կամ այլ վարկային կամ ֆինանսական հաստատություններ, որոնք պատշաճ կերպով լիազորված են երաշխիքներ տրամադրել ՓՄՁ-ներին՝ համաձայն գործող օրենսդրության, հիմնված լինեն մեկ կամ մի քանի ԵՄ անդամ կամ Հորիզոն 2020-ին ասոցացված երկրներում։
Ի՞նչ տիպի ընկերություններ են օգուտ քաղում InnovFin ՓՄՁ երաշխիքի հնարավորությունից։
Գիտահետազոտության վրա հիմնված և նորարարական ՓՄՁ-ները, փոքր և միջին կապիտալիզաիայի բաժնետոմսերը, որոնք հիմնված են կամ գործում են մեկ կամ մի քանի ԵՄ անդամ կամ Հոիզոն 2020-ին ասոցացված երկրներում։
ՓՄՁ-ները և փոքր և միջին կապիտալիզաիայի բաժնետոմսեր ունեցող ընկերությունները չպետք է խախտեն Հորիզոն 2020-ի ներքո գործող էթիկայի կանոննները, և չպետք է կենտրոնանան EIF-ի սահմանափակ ոլորտներից որևէ մեկի վրա:
Ինչպե՞ս դիմել InnovFin ՓՄՁ երաշխիքի հնարավորությունը
Ֆինանսական հաստատությունների համար՝
Եթե դուք իրավասու եք, դուք կարող եք դիմել՝ ներբեռնելով դիմումի բոլր հայտաձևերը, որոնք ներկայացված են ստորև։ EIF-ը կընտրի միջնորդներ՝ փորձաքննության գործընթաից հետո։
Հավելվածները ներբեռնելու համար հետևեք հղմանը․
- Հետաքրքրության առաջարկների մրցույթ
- Տեղեկատվություն ֆինանսական միջնորդներին (հրատարակված է 19.03.2015)
- Տեղեկատվություն ֆինանսական միջնորդներին– Փոփոխություն կատարելու մասին առաջարկ և ընդունում (հրատարակված է 15․06․2016)
- Հավելված I - Հետաքրքրության առաջարկ
- Հավելված II - Կանխատեսվող երաշխիքի ժամկետային թերթիկ
- Հավելված III - Կանխատեսվող հաշվիչ- երաշխիքային ժամկետային թերթիկ
- Գաղտնիության պայմաններ
- Հաճախ տրվող հարցեր