EIC Pathfinder Pilot

EIC Pathfinder Pilot  ծրագիրը բաղկացած է երկու հիմնական  մրցույթներից՝ FET-Open և FET-Proactive, որոնք իրենց հերթին ներառում են տարբեր թեմաներ/մրցույթներ:

Այս մրցույթների մեծ մասի համար մասնակցության պայման է հանդիսանում կոնսորցիումի ստեղծումը. առնվազն 3 կազմակերպություն 3 ԵՄ անդամ կամ Հորիզոն 2020 ասոցացված երկրներից:

FET-Open -  Նոր գաղափարներ արմատապես նոր տեխնոլոգիաների համար

Վաղ փուլային, գիտական և տեխնոլոգիական հետազոտություններ միջոլորտային կոնսորցիումների միջոցով, որոնք կուսումնասիրեն հեռանկարային գաղափարներ՝ արմատապես նոր ապագա տեխնոլոգիաների համար

FET-Open մրցույթն ուղղված է նոր գաղափարներին՝ արմատապես նոր տեխնոլոգիաների ստեղծման համար: 

FET-Open-ը համատեղում է բարձր գիտական հավակնությունները կոնկրետ տեխնոլոգիական արդյունքների հետ:

Մրցույթը բաց է տեխնոլոգիական ցանկացած բնագավառի հետազոտությունների համար, այն նպատակ ունի ներգրավել նոր, բարձր գիտահետազոտական ներուժ ունեցող  և նորարար մասնակիցներ:

FET -Open մրցույթը ներառում է հետևյալ թեմաները․

FET-Open Challenging Current Thinking

FET-Open Coordination and Support Actions   -   (առնվազն   1 ԵՄ անդամ կամ Հորիզոն 2020 ասոցացված երկրներից)

FET Innovation Launchpad - (առնվազն 1 ԵՄ անդամ կամ Հորիզոն 2020 ասոցացված երկրներից)

 

FET-Proactive – Ի հայտ եկող  տեխնոլոգիաների խթանում

FET-Proactive-ը նպատակ ունի բացահայտել Եվրոպայի տնտեսության և հասարակության համար առավելագույն ներուժ ունեցող ապագա և զարգացող տեխնոլոգիական պարադիգմները:

Ծրագիրը նախատեսում է մինչև 4 միլիոն եվրո դրամաշնորհներ և միտված է խթանել գիտատար և արմատապես նոր ապագա տեխնոլոգիաներին ուղղված համագործակցային, միջոլորտային հետազոտությունները և նորարարությունները:

FET Proactive-ը EIC Pathfinder Pilot- ի առանցքային տարրն է, որն  օգնում է նոր հետազոտական համայնքների զարգացմանը` խրախուսելով հատուկ ոլորտների նոր տեխնոլոգիաների վրա տարբեր բնագավառների գիտնականների համատեղ աշխատանքը:

Ծրագրում ընդգրկված են «նպատակային մրցույթներ», որոնք հիմնված են  Աշխատանքային ծրագրում առկա թեմաների կամ մարտահրավերների վրա, ինչպես նաև առանց թեմատիկ սահմանափակումների մրցույթներ:

FET Proactive: Ի հայտ եկող պարադիգմներ և համայնքներ

Թեմայի կոդ՝ FETPROACT-EIC-07-2020

Մասնակցության պայմաններ՝  առնվազն   3  կազմակերպություն՝ 3 ԵՄ անդամ կամ Հորիզոն 2020 ասոցացված երկրներից:

Առաջարկները պետք է լինեն առաջադեմ,բարձր ռիսկային, հետազոտական և նորարարական նախագծեր, որոնք նպատակ ունեն ցուցադրել նոր տեխնոլոգիական պարադիգմ ՝ նախանշված ենթաթեմաների շրջանակներում:

 

EIC Transition to Innovation Activities

Նախագծերի առաջարկները պետք է կառուցված լինեն «Հորիզոն 2020» FET-Open կամ FET Proactive ընթացիկ կամ ավարտված նախագծերի արդյունքների հիման վրա:

Այս մրցույթը նպատակ ունի FET-Open կամ FET Proactive նախագծերի արդյունքում ստացված խոստումնալից տեխնոլոգիաները բերել զարգացման, վավերացման և ցուցադրման այնպիսի մակարդակի (օրինակ՝ TRL 2/3) , որտեղ դրանք կդառնան հուսալի հիմք ձեռնարկատիրության, բիզնեսի ստեղծման և ներդրումների համար և, ի վերջո, կբերեն տնտեսական և (կամ) սոցիալական օգուտ:

Մրցույթի թեմաների և նախանշված ենթաթեմաների  վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար  ներբերնեք 2018-2020թթ. աշխատանքային ծրագիրն այստեղ: