
Առցանց միջոցառում նախապես ամրագրված հանդիպումներով
Textile Connect-ը շվեդական հարթակ է, որը կապում է ընկերություններին/դիզայներներին, որոնք փնտրում են արտադրական գործընկերներ տեքստիլի և կոշկեղենի արդյունաբերության ոլորտի արտադրողների, ծառայություններ մատուցողների և մատակարարների շրջանում:
Միջոցառումը տեղի կունենա առցանց 2021 թ․-ի հունիսի 1-ից 4-ը։
Textile Connect 2021-ը կօգնի ձեզ գտնել միջազգային բիզնես գործընկերներ և ՝
• Զարգացնել ձեր բիզնեսի ցանցը
• Կիսվել միջազգային գործարար կապերի ձեր փորձով
• Հետևել շուկայի միտումներին և բացահայտել տեխնոլոգիական նորարարությունները։
Ձեռնարկությունների եվրոպական ցանցն առաջարկում է աջակցության ծառայություններ միջոցառումից առաջ, ընթացքում և դրանից հետո։
Մասնակցությունն անվճար է։
Գրանցման համար հետևեք հղմանը․https://textile-connect-2021.b2match.io/