
2021 թ․-ի ապրիլի 21-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց Macfrut 2021 տոնավաճառի վերաբերյալ տեղեկատվություն։ Ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրեցին տեղեկատվություն՝ տոնավաճառին մասնակցության առավելությունների և պայմանների վերաբերյալ։ Այս տարի այն կկայանա առցանց և ոչ առցանց տարբերակներով սեպտեմբերի 7-9-ը, Իտալիայի Ռիմինի քաղաքում։ Մասնակցել կարող են՝ թարմ մրգերի և բանջարեղենի, ընկուզեղենի, չրերի, համեմունքների և անուշաբույր խոտաբույսերի արտադրողները և ներմուծողները:Ներմուծողներին կտրվեն մի շարք առավելություններ։ Հանդիպման ընթացքում բիզնեսին աջակցող կառույցների ներկայացուցիչները և տեղական ընկերությունները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն անմիջապես կազմակերպիչներից։