ՁԵՑ Հայաստան ծրագրի օգնությամբ...
«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը ներմուծում է պարենային ապրանքներ, մասնավորապես՝ սուրճ, սառեցված միս, ընդեղեն տարբեր երկրներից։ Մասնակցելով 2016թ․ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կազմակերպված հերթական տեղեկատվական միջոցառմանը, «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության ներկայացուցիչ Հասմիկ ...
ՁԵՑ Հայաստան ծրագրի օգնությամբ ներկայացնում է ֆրանսիական արտադրանքը հայկական շուկայում
«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը ներմուծում է պարենային ապրանքներ, մասնավորապես՝ սուրճ, սառեցված միս, ընդեղեն տարբեր երկրներից։ Մասնակցելով 2016թ․ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կազմակերպված հերթական տեղեկատվական միջոցառմանը, «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության ներկայացուցիչ Հասմիկ Լևոնյանը դիմեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ՝ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի ծառայություններից օգտվելու նպատակով։ Ընկերությունը փնտրում էր սառեցված մսի նոր շուկաներ։
Ընկերության գործարար նկարագիրը տեղադրվեց ցանցում։ Նկարագիրը վավերացվելուց հետո շատ չանցած, դրան հետևեցին բազմաթիվ հետաքրքրության առաջարկներ՝ ՁԵՑ բազմաթիվ երկրներում գործող սառեցված մսամթերք արտադրող տարբեր ընկերություններից։ Լինելով մասնագիտացած իր կողմից ներմուծվող յուրաքանչյուր ապրանքատեսակի մեջ, ընկերության աշխատակիցները մանրամասն ուսումնասիրում էին յուրաքանչյուր առաջարկ։ Միայն ամենահետաքրքիր առաջարկներին էին տրամադրվում հայկական ընկերության կոնտակտները, որին հաջորդում էին բանակցությունները։ Հերթական անգամ ՁԵՑ Հայաստանի կողմից սառեցված տավարի միս արտադրող ֆրանսիական ընկերության կողմից հայկական ընկերության նկատմամբ ստացված հետաքրքրության առաջարկին ևս հետևեցին բանակցություններ։ Արդյունքում երկու ընկերությունների միջև համագործակցություն հաստատվեց։