Հայկական թեյերը կարտահանվեն Գերմանիա
 2018թ. փետրվարի 14-17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ BioFach 2018 ամենամյա ցուցահանդեսը:  «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի աջակցությամբ օրգանական սնունդ (մեղրը, չրերը, բազմազան խոտաբույսերը, հյութերը և պահածոներ) արտադրող ...
Հայկական թեյերը կարտահանվեն Գերմանիա
 2018թ. փետրվարի 14-17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ BioFach 2018 ամենամյա ցուցահանդեսը: 
«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի աջակցությամբ օրգանական սնունդ (մեղրը, չրերը, բազմազան խոտաբույսերը, հյութերը և պահածոներ) արտադրող 10 հայկական ընկերություններ  մասնակցեցին ցուցահանդեսին և ներկայացրեցին իրենց արտադրանքը։
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, Գերմանիայի Բավարիայի տարածաշրջանի Բայրեութի առևտրա-արդյունաբերական պալատի հետ միասին Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում կազմակերպել էր գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ (B2B)՝ BioFach 2018 ցուցահանդեսի մասնակիցների համար: Հայկական ընկերությունները հնարավորություն ունեցան ոչ միայն ցուցադրել իրենց օրգանական արտադրանքը, այլև ունեցան ավելի, քան 160 հանդիպում ինչպես գերմանական, այնպես և այլ երկրներից ցուցահանդեսի այցելու ընկերությունների հետ։ Հայ գործարարները կապեր հաստատեցին ավելի, քան 45 արտասահմանյան ընկերությունների հետ։
Նյուրնբերգում տեղի ունեցած գործարար համագործակցության հաստատման միջոցառումների արդյունքում թեյեր և խոտաբույսեր արտադրող 3 հայկական ընկերություններ համագործակցության համաձայնագիր կնքեցին գերմանական TeeGschwendner GmbH ընկերության հետ։
Անթառամ Բուսաբուժական կոոպերատիվի, ԱԲԴԱ ՍՊԸ-ի (Սարի թեյ ապրանքանիշ) և Ֆայն ֆուդ (Մանանա ապրանքանիշ) ՍՊԸ-ի կնքված համաձայնագրերի շրջանակներում հայկական թեյեր ու խոտաբույսեր կարտահանեն Գերմանիա: