
EURAXESS- Մոբիլ հետազոտողները դա համաեվրոպական եզակի նախաձեռնություն է, որը տրամադրում է տեղեկատվություն և աջակցություն պրոֆեսիոնալ հետազոտողներին։ Եվրամիության, անդամ երկրների և ասոցացված երկրների աջակցությամբ այն աջակցում է հետազոտողների տեղաշարժությանը և կարիերայի զարգացմանը՝ միաժամանակ խթանելով գիտական համագործակցությունը Եվրոպայի և աշխարհի միջև: EURAXESS Հայաստանը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնության մաս է կազմում, որի նպատակն է աջակցել մոբիլ հետազոտողներին։ Այս Ցանցը բաղկացած է 42 տարբեր երկրներում գործող ավելի քան 600 եվրոպական ծառայությունների կենտրոններից, որոնք անվճար օգնություն են տրամադրում հետազոտողներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ՓՄՁ-ներին: EURAXESS Հայաստան հարթակը ստեղծված է ազգային կոնտակտային կենտրոնների աջակցությամբ մոբիլ հետազոտողներին տեղեկատվություն և օգնություն տրամադրելու նպատակով: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն աշխատանքի և ֆինանսավորման հնարավորությունների և վարչական ընթացակարգերի մասին, որոնք աջակցում են հետազոտողներին և նրանց ընտանիքներին Հայաստան տեղափոխվելիս կամ օտար երկրներ մեկնելիս:
Իմացեք ավելին՝ այցելելով https://euraxess.ec.europa.eu/:
Դարձեք ծրագրի ցանցի անդամ՝ այցելելով https://www.euraxess.am/:
Այստեղ կարող եք գտնել տեղեկատվություն EURAXESS հարթակում գրանցվելու վերաբերյալ։