Հնարավորություններ գոյություն չունեն, դրանք ստեղծում եք Դուք։

Համագործակցության հիմնապաշար
 
Համագործակցության հիմնապաշարը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործիքներից է, որը նպատակ ունի խթանել գործարար և տեխնոլոգիական համագործակցությունը կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների միջև Եվրոպայում և դրանից դուրս: Այն իր մեջ ներառում է տարբեր ոլորտներում գործող արտասահմանյան կազմակերպությունների կողմից ներկայացված մի շարք գործարար և տեխնոլոգիական առաջարկներ ու հարցումներ:
Օգտվելով գործընկերների որոնման հիմնապաշարից` դուք կարող եք գտնել պոտենցիալ գործընկերներ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի անդամ երկրներում: Մանրամասների համար խնդրում ենք ապահովել հետադարձ կապ:  
 
 
Ուշադրություն.
 
Հայկական ընկերությունները կարող են օգտվել հետադարձ կապի հնարավորությունից, եթե հետաքրքրված են արտասահմանյան նկարագրերով, իսկ արտասահմանյան ընկերությունները կարող են օգտվել հետադարձ կապից, եթե հետաքրքրված են հայկական նկարագրերով:
 
 
Դուք կարող եք ինքներդ որոնում կատարել Ցանցում հետևելով հղմանը՝  http://een.ec.europa.eu/tools/services/SearchCenter/Search/ProfileSimpleSearch?shid=32db25cb-726f-43b0-8b5f-7742d0935799  ։