Իրազեկման միջոցառում ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում
Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 9-ին ՀՀ Վայոց Ձորիմարզի Վայք քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հունիսի 9-ին ՀՀ Վայոց Ձորիմարզի Վայք քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված աջակցության այլ հնարավորությունները:

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մամինների և այլ կառույցների ներկայացուցիչները, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:

Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Վայոց Ձորի մարզում, Վայք քաղաքում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 14/45, Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի ՀՀ Վայոց Ձորի մարզային գրասենյակում) ս.թ. հունիսի 9-ին, ժամը 12:30-ին:

Այստեղ կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգը։

 

Գրանցվել