Իրազեկման միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում
  Հարգելի գործընկերներ,      Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս/թ հոկտեմբերի 31-ին  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում
 
Հարգելի գործընկերներ, 
 
  Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս/թ հոկտեմբերի 31-ին  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված աջակցության այլ հնարավորություններ: Միգրացիայի և սահմանների կառավարման աջակցության թիմի ղեկավար Քարել Հոֆսթրան կխոսի  Մեղրու հատվող սահմանների բարելավման և հայկական ու իրանական սահմանային գործակալությունների միջև համագործակցության ընդլայնման մասին։
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների ներկայացուցիչները, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:
 
Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում   (հասցե՝ ք. Սիսիան, Գարեգին Նժդեհի 2) ս.թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14։00-ին:
 
Այստեղ  կարող եք ներբեռնել միջոցառման օրակարգը։
 
 
Գրանցվել