Հայկական ընկերությունների այց Բավարիա
  Հարգելի գործընկերներ,    Բավարիայի Էկոնոմիկայի նախարարությունը, Գերմանական տնտեսական միավորման (Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատը Հայաստանում) հետ համատեղ, 2018թ. հուլիսի 2-ից 6-ը կազմակերպում է պատվիրակության այց Բավարիա: Ծրագրի նպատակն է ստեղծել նոր ...
Հայկական ընկերությունների այց Բավարիա
 
Հարգելի գործընկերներ, 
 
Բավարիայի Էկոնոմիկայի նախարարությունը, Գերմանական տնտեսական միավորման (Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատը Հայաստանում) հետ համատեղ, 2018թ. հուլիսի 2-ից 6-ը կազմակերպում է պատվիրակության այց Բավարիա: Ծրագրի նպատակն է ստեղծել նոր գործնական կապեր հայկական և բավարական գինեգործական/ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների միջև, ընձեռել համագործակցության նոր հնարավորություններ Գերմանիայի հետ: Ծրագիրն իրականացվում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարության ֆինանսավորմամբ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ):  Մասնակից ընկերությունը ստանձնում է միայն ինքնաթիռի տոմսը և 80 եվրո մասնակցության վճար: 
 
Դուք կարող եք  ներբեռնել ծրագրի նախնական տարբերակը, ինչպես նաև հարցաթերթիկը: Կախված մասնակիցների ուղարկած հարցաթերթիկներից՝ ծրագիրը հնարավորինս կհամապատասխանեցվի դրանց:
 
Հարցաթերթիկը լրացնելու և ուղարկելու վերջնաժամկետն է. 20.04.2018թ.: Հարցաթերթիը կարող եք ուղարկել հետևյալ էլ․ հասցեին` info@eenarmenia.am
 
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ․ +374 98 255018։
 
Գրանցվել