Համաժողով՝ «Երկրները մեկ հարկի...
Հարգելի գործար, Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019 թ․սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-16:00, «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցում (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Երևան-Աբովյան խճուղի, 5 շենք) տեղի կունենա գործարար ...
Համաժողով՝ «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի շրջանակներում

Հարգելի գործար,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019 թ․սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-16:00, «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցում (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Երևան-Աբովյան խճուղի, 5 շենք) տեղի կունենա գործարար համաժողով՝ «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի շրջանակներում։

Փառատոնը նպատակ ունի խթանել օտարերկրյա գործարարների հետ նոր կապերի ստեղծումը, արտահանումն ու ներդրումը, որն իրագործելու համար միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն համագործակցության հաստատման միջոցառումներ։

 

Ստորև ներկայացված է արտերկրից ժամանած պատվիրակությունների/ընկերությունների ցանկը ըստ ոլորտների։

  • Չինաստանի Շենյան նահանգի Տայմիթ առևտրի ներմուծման և արտահանման պետական գործակալություն- Ոլորտ՝ մետաղների արտադրություն /տիտանիումի խողովակներ, ձողեր, մետաղալարեր, ափսե, թիթեղներ/
  • Չինաստանի Շենյան նահանգի Հաոհայի Ինօրգանիկ Քոութին պետական գործակալություն- Ոլորտ՝ քիմիական նյութեր, անօրգանական ծածկույթներ
  • Չինաստանի Շենյան նահանգի Լիաոնինգի մալուխի արտադրման պետական գործակալություն- Ոլորտ՝ մետաղների արտադրություն  /մետաղալարեր, մալուխներ/
  • ՌԴ «Տրադիցիի Բելյովա» ՍՊԸ- Ոլորտ՝  քաղցրավենիքի արտադրություն /Բելյովսկայա քաղցրավենիք, զեֆիր, բելյովսկի մեղրաբլիթ/ - http://xn--80aaceihtaa6azcxa0dyj.xn--p1ai/
  • ՌԴ «Արտիկա» ՍՊԸ-Ոլորտ՝  հուշանվերներ, ցանցային և մանրածախ գրախանութներ, թանգարաններ և տուրիստական արդյունաբերություն
  • ՌԴ «ՏԵՆՏ 71» ՍՊԸ -  Ոլորտ՝   փայտյա տների, հյուղակների կառուցում, բեռնափոխադրող ընկերություններ, ավտոտրանսպորտային կազմակերպություններ
  • ՌԴ «Կրասնոբոր» ՓԲԸ- Ոլորտ՝ ցանցային և մանրածախ առևտրային կազմակերպություններ, հանրային սննդի ծառայություններ, մսամթերքի արտադրության, մատակարարման, վերամշակման ձեռնարկություններ - http://krasnobor.ru/
  • ՌԴ «Առաջին Կուպաժնի գործարան» ՍՊԸ- Ոլորտ՝ ալկոհոլային խմիչքների արտադրություն /օղի, վիսկի, կոնյակ/
  • ՌԴ  «Ֆարմբիտխիմ»  ՍՊԸ-Ոլորտ՝  կլինիկաներ, առողջարաններ, առողջ սնունդ, դեղաբույսեր (խանութներ, ֆիթնես կենտրոններ, գեղեցկության սրահներ)
  • ՌԴ  «Լիվ»  ՍՊԸ - Ոլորտ՝   սպորտային խանութներ, սպորտային հագուստ և սպորտային ակումբներ:

Համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտաձևը և ուղարկել այն info@eenarmenia.am էլ․հասցեին։ Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել 098 255 018 հեռախոսահամարով:

 

Գրանցվել