FOODEX JAPAN 2018...
FOODEX JAPAN- ը Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսն է, որը նվիրված է Ճապոնիայի և ամբողջ աշխարհի սննդի և խմիչքի ցուցադրությանը:                        ...
FOODEX JAPAN 2018 (06.03.2017-09.03.2017), Սննդի և խմիչքների 43-րդ միջազգային ցուցահանդես

FOODEX JAPAN- ը Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսն է, որը նվիրված է Ճապոնիայի և ամբողջ աշխարհի սննդի և խմիչքի ցուցադրությանը:                                                                                                Ցուցահանդեսի 4 օրերի ընթացքում ակնկալվում է սննդի ծառայության ոլորտից շուրջ 82,000 գնորդների, դիստրիբյուտորների և առևտրային ընկերությունների այցելություններ:Հատուկ ուշադրություն կդարձվի գործարար հնարավորությունների ընդլայնմանը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակում: Բազմաթիվ գնորդներ տարբեր երկրերից նույնպես կմասնակցեն ցուցահանդեսին, որի ընթացքում կկազմակերպվեն գործարար հաղորդակցության բանակցություններ տեղական և միջազգային արտադրողների հետ:                                                                                                                                   6 հայկական ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը մեկ ազգային տաղավարի ներքո։ Ցուցահանդեսի ընթացքում Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ։