«Ֆերետե» միջազգային բիզնես ֆորում
Հարգելի գործընկեր,  Հայտնում ենք Ձեզ, որ «Confindustria Emilia» արդյունաբերական ասոցիացիան Իտալիայի Բոլոնիա քաղաքում 2018թ. սեպտեմբերի 5-ից 6-ը կազմակերպելու է «Farete» միջազգային գործարար համաժողովը, որին մասնակցելու են իտալիական շուրջ 100 ընկերություններ ...
«Ֆերետե» միջազգային բիզնես ֆորում

Հարգելի գործընկեր,

 Հայտնում ենք Ձեզ, որ «Confindustria Emilia» արդյունաբերական ասոցիացիան Իտալիայի Բոլոնիա քաղաքում 2018թ. սեպտեմբերի 5-ից 6-ը կազմակերպելու է «Farete» միջազգային գործարար համաժողովը, որին մասնակցելու են իտալիական շուրջ 100 ընկերություններ (ցանկը՝ կից)։ Տեղեկացնում ենք նաև, որ գործարար համաժողովի կազմակերպիչները հոգում են յուրաքանչյուր ընկերությունից 1 ներկայացուցչի՝ սեպտեմբերի 4-ից 6-ը Բոլոնիա քաղաքում կեցության ծախսերը (ժամանում-հյուրանոց-համաժողովի վայր-օդանավակայան տեղափոխում, 3 գիշերակաց չորս աստղանի հյուրանոցում), և որպես ճանապարհածախս՝ յուրաքանչյուր ընկերությանն արդեն Իտալիայում առձեռն կտրամադրվի 250 եվրո:

 Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է   http://farete.confindustriaemilia.it/en/home  կայքէջում:

 Համաժողովին մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ է իտալական ընկերությունների ցանկից ընտրել նվազագույնը 3 ընկերություն` B2B հանդիպումների համար, ինչպես նաև լրացնել կից ներկայացվող գրանցման հայտը և ուղարկել info@eenarmenia.am էլեկտրոնային հասցին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հուլիսի 17-ն է: