Գինու և սննդի ոլորտների...
Հարգելի սննդի և գինու ներմուծողներ, 2019 թվականի փետրվարի 27-28-ը տեղի կունենա սննդի և գինու ներմուծող ընկերությունների այցելություն Իսպանիայի Լա Ռիոխա նահանգ: Սա միևնույն խորագրով 7-րդ  գործարար համագործակցության հաստատման ամենամյա միջոցառում ...
Գինու և սննդի ոլորտների VII գործարար այցը ( INWARD TRADE MISSION IN THE WINE AND FOOD SECTOR)

Հարգելի սննդի և գինու ներմուծողներ,

2019 թվականի փետրվարի 27-28-ը տեղի կունենա սննդի և գինու ներմուծող ընկերությունների այցելություն Իսպանիայի Լա Ռիոխա նահանգ: Սա միևնույն խորագրով 7-րդ  գործարար համագործակցության հաստատման ամենամյա միջոցառում է, որին հրավիրվում են մասնակցելու նաև  մեր երկրի սննդի և գինու ներմուծողները: Միջոցառմանը մասնակցելու են սննդի և գինու ներմուծողներ շուրջ 13 երկրներից, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրներից, Ամերիկայից, Կանադայից, Մեքսիկայից, Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից:

Միջոցառման առաջին օրը՝ փետրվարի 27-ին, տեղի կունենան գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ Լա Ռիոխայի սննդի և գինու արտադրողների հետ, ընդ որում՝ յուրաքանչյուր ներմուծող հնարավորություն կունենա նախապես գրանցել 11 հանդիպում արտադրողների հետ: Եվս 5 հանդիպում կարող են գրանցել հենց արտադրողները՝ իրենց նախընտրած ներմուծողի հետ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ յուրաքանչյուր ներմուծող կունենա 16 գործարար համագործակցության հաստատման հանդիպում, որոնք կուղեկցվեն նաև սննդամթերքի և գինու համտեսով:

Միջոցառման երկրորդ օրը՝ փետրվարի 28-ին,տեղի կունենան անհատական այցելություններ Լա Ռիոխայի արտադրողների գործարաններ:

Միջոցառման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև Լա Ռիոխայի արտադրողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://foodwine2019.b2match.io/

Մասնակցության պայմանները՝

Միջոցառմանը մասնակցությունը, ինչպես նաև ճանապարհածախսը դեպի Լա Ռիոխա և մասնակիցների 3 օրվա գիշերակացն ամբողջությամբ ծածկում է հրավիրող կողմը:

Ովքեր կարող են մասնակցել՝

Գնողունակ սննդի և գինու ներմուծողներ և մատակարարներ, որոնք ոլորտում են ավելի քան 3 տարի, ընդ որում՝ ընկերության կողմից առաջադրված ներկայացուցիչը պետք է իրավասու լինի որոշումներ կայացնել:   

Մասնակցության ընթացակարգ՝

  • Մինչև հունվարի 15-ը գրանցվել հետևյալ կայքում՝ https://foodwine2019.b2match.io/ (գրանցման հերթականությունն ազդելու է կատարված ընտրության վրա):
  • Հունվարի 21-24-ը գրանցել 11 գործարար համագործակցության հաստատման հանդիպումներ՝ կայքում հասանելի b2match հարթակի միջոցով: Եվս 5 գործարար համագործակցության հաստատման հանդիպումներ կարող են ձեզ հետ գրանցել Լա Ռիոխայի արտադրողները:

Յուրաքանչյուր գործարար կարող է ընտրել 3 արտադրողի, ում  արտադրամաս ցանկանում է այցելել: Արտադրողների ցանկը պետք է ուղարկվի հետևյալ էլ-հասցեին՝ laura.internacional@fer.es («Արտադրողների հետ հանդիպումների հարցում» խորագրով):

  • Միչև հունվարի 18-ը ուղարկել անձնագրի պատճենը վերը նշված էլ-հասցեին՝ չվերթի ամրագրման համար:

B2match հարթակում Ձեր կոմից ամրագրված գործարար համագործակցության հաստատման հանդիպումերը վերջնական հաստատվելու են հրավիրող կողմի միջոցով:

Հետաքրքրության դեպքում, ինչպես նաև   ավելի մանրամասն տեղեկատվության կամ տեխնիկական աջակցության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 012 54 16 48 (Անի Հակոբյան):