Մեկօրյա միջոցառում Startup-Woche ծրագրի շրջանակներում
  Ս․թ․ ապրիլի 5-12-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կկայանա ստարտափերին նվիրված  Startup-Woche ծրագիրը, որի շրջանակներում ապրիլի 11-ին կկազմակերպվի մեկօրյա միջոցառում։  Միջոցառումը նվիրված է նոր գաղափարներին, նորարարությանը, նոու-հաուին, կապեր հաստատելուն և այլն։ ...
Մեկօրյա միջոցառում Startup-Woche ծրագրի շրջանակներում
  Ս․թ․ ապրիլի 5-12-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կկայանա ստարտափերին նվիրված  Startup-Woche ծրագիրը, որի շրջանակներում ապրիլի 11-ին կկազմակերպվի մեկօրյա միջոցառում։
 Միջոցառումը նվիրված է նոր գաղափարներին, նորարարությանը, նոու-հաուին, կապեր հաստատելուն և այլն։ Միջոցառմանը մասնակցելու են 25 Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող  նորեկները, այցելուները, երիտասարդ ձեռնարկատերերը, ովքեր  կարող են հանդիպել մարդկանց, ընկերությունների և ծանոթանալ նոր ապրանքներին։ 
Մասնակիցները կկիսվեն իրենց բիզնես գաղափարներով, ծրագրերով։ Նրանք կաշխատեն խմբերով մենթորների հետ (պոտենցիալ ներդրողներ) կոնկրետ խնդիրների շուրջ, որոնք ընթացքում կներկայացվեն։ 
Միջոցառման հիմնական թեմաներն են՝
 
-էներգիա
-շարժունակություն (mobility)
-առողջապահություն
-սմարթ քաղաքներ։
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում՝ https://www.startupwoche-dus.de/en/։
Գրանցման վերջնաժամետը ս․թ․ փետրվարի 28-ն է։ Միջոցառման մասնակցությունն անվճար է, բայց հյուրանոցի և տրանսպորտի ծախսերը հոգում են մասնակիցները։ Օրակարգին և գրանցման մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք  այստեղ։ 
Հարցերի դեպքում դիմեք մեզ․ հեռ․՝ 098255018, էլ․ հասցե՝ info@eenarmenia.am: