HANNOVER MESSE
Հարգելի գործարարներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020թ. ապրիլի 20-24-ը մեկնարկելու է HANNOVER MESSE միջոցառումը: Արդեն 16-րդ տարին է, ինչ այս միջոցառման շրջանակներում կազմակերպվում են պաշտոնական միջազգային բիզնես համագործակցության հաստատման միջոցառումներ: ...
HANNOVER MESSE

Հարգելի գործարարներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020թ. ապրիլի 20-24-ը մեկնարկելու է HANNOVER MESSE միջոցառումը: Արդեն 16-րդ տարին է, ինչ այս միջոցառման շրջանակներում կազմակերպվում են պաշտոնական միջազգային բիզնես համագործակցության հաստատման միջոցառումներ: Սա աշխարհի առաջատար ցուցահանդեսն է: 2005 թվականից սկսած, ավելի քան 4.000 ընկերություններ ունեցել են ավելի, քան 30.000 գործարար համագործակցության հաստատման հանդիպումներ:

Մասնակցության պայմանները.

Գործարար համագործակցության հաստատման միջոցառմանը գրանցումն անվճար է՝ մինչև 2020թ. հունվարի 31-ը: Այնուամենայնիվ, գրանցվելուց հետո գրանցումը չեղարկելը կհանգեցնի 150 Եվրո վճարի:

Մասնակցության պայմանները կարող եք տեսնել այստեղ:

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:

Հարցերի դեպքում դիմեք մեզ․ հեռ․՝ 098255018, էլ․ հասցե՝ info@eenarmenia.am: