Կայացավ BioFach 2018 ցուցահանդեսը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում
  Ս․թ․ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացավ օրգանական սննդին վերաբերող աշխարհում ամենամեծ ու առաջատար ամենամյա ցուցահանդեսը՝ BioFach 2018-ը, որն արդեն գրեթե 30 տարի է, ինչ մեկտեղ է հավաքում ...
Կայացավ BioFach 2018 ցուցահանդեսը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում

  Ս․թ․ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացավ օրգանական սննդին վերաբերող աշխարհում ամենամեծ ու առաջատար ամենամյա ցուցահանդեսը՝ BioFach 2018-ը, որն արդեն գրեթե 30 տարի է, ինչ մեկտեղ է հավաքում օրգանական սննդի ոլորտում գործող ընկերություններին։ Այս տարի ցուցահանդեսին ներկայացված էին օրգանական սննդի ոլորտում գործող գրեթե 3000 ընկերություններ։ Այցելուների թիվը կազմել է գրեթե 60․000։                                «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի աջակցությամբ 10 օրգանական սնունդ արտադրող հայկական ընկերություններ  մասնակցեցին ցուցահանդեսին և ներկայացրեցին իրենց արտադրանքը այցելուների։                                                                                              Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը, Գերմանիայի Բավարիայի տարածաշրջանի Բայրեութի առևտրաարդյունաբերական պալատի հետ միասին Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում կազմակերպել էր գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ (B2B)՝ BioFach 2018 ցուցահանդեսի մասնակիցների համար: Հայկական ընկերությունները հնարավորություն ունեցան ոչ միայն ցուցադրել իրենց օրգանական արտադրանքը, այլև ունեցան ավելի, քան 160 հանդիպում ինչպես գերմանական, այնպես և այլ երկրներից ցուցահանդեսի այցելու ընկերությունների հետ։ Հայ գործարարները կապեր հաստատեցին ավելի, քան 45 արտասահմանյան ընկերությունների հետ։ Արդեն իսկ կնքվել են 2 համաձայնագիր՝ հայկական թեյերը Գերմանիա արտահանելու վերաբերյալ։