Կայացավ FOODEX JAPAN 2018 ամենամյա ցուցահանդեսը
    Ս.թ. մարտի 6-9-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ FOODEX  JAPAN ամենամյա ցուցահանդեսը, որը հանդիսանում է Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը և նվիրված է Ճապոնիայի և ամբողջ աշխարհի սննդի ու ...
Կայացավ FOODEX JAPAN 2018 ամենամյա ցուցահանդեսը
    Ս.թ. մարտի 6-9-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ FOODEX  JAPAN ամենամյա ցուցահանդեսը, որը հանդիսանում է Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը և նվիրված է Ճապոնիայի և ամբողջ աշխարհի սննդի ու խմիչքի ցուցադրությանը:  Այս տարի ցուցահանդեսին ներկայացված էին   սննդի և խմիչքի ոլորտում գործող 3466 ընկերություններ՝ 83 երկրներից: Այցելուների թիվը կազմել է 72,428 (արտասահմանից՝ 9,931 այցելու): 
Սննդի և խմիչքի ոլորտոմ գործող 8 հայկական ընկերություններ  մասնակցեցին ցուցահանդեսին և ներկայացրեցին իրենց արտադրանքն այցելուներին։
Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը, ԵՄ-Ճապոնիա Արդյունաբերական Համագործակցության Կենտրոնի հետ համատեղ «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ (B2B)՝ FOODEX  JAPAN 2018 ցուցահանդեսի մասնակիցների համար:
Հայկական ընկերությունները հնարավորություն ունեցան ոչ միայն ցուցադրելու իրենց արտադրանքը, այլև ունեցան ավելի քան 150  հանդիպում ինչպես ճապոնական, այնպես էլ այլ երկրներից ցուցահանդես այցելած ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայ գործարարները կապեր հաստատեցին ավելի քան 80 արտասահմանյան ընկերությունների հետ։ Ներկայումս ստացվել է 10 գործնական առաջարկ՝ հայկական արտադրանքը Ճապոնիա և այլ երկրներ արտահանելու վերաբերյալ, որոնց շուրջ  տարվում են բանակցություններ: