Կայացան Expo-Russia Armenia 2018-ի...
   Ս․թ․ հոկտեմբերի 17-19 Երևանում (Հայաստան) կայացավ “Expo-Russia Armenia 2018” ութերորդ արդյունաբերական միջազգային ցուցահանեսը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեբերի 17-ին։  Ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք ռուսական և հայկական ընկերություններ ...
Կայացան Expo-Russia Armenia 2018-ի շրջանակներում համագործակցության հաստատման միջոցառումները
   Ս․թ․ հոկտեմբերի 17-19 Երևանում (Հայաստան) կայացավ “Expo-Russia Armenia 2018” ութերորդ արդյունաբերական միջազգային ցուցահանեսը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեբերի 17-ին։ 
Ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք ռուսական և հայկական ընկերություններ սննդամթերքի, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, կրթության  և այլ ոլորտներից։ 
  Ցուցահանդեսի շրջանակներում Ձեռնարկությունների եվրոպական ցանց Ռուսաստանի և Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստանի աջակցությամբ տաղավարների շուրջ կազմակերպվել էին գործարար համագործակցության հանդիպումներ։
Համագործակցության հաստատման այդ միջոցառումը հայկական և ռուսական մի քանի ընկերությունների հնարավորություն ընձեռեց տեղում բանակցել և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության նպատակով։