Կմեկնարկի ‹‹Նորարարության կառավարում›› թեմայով...
  Շուտով կմեկնարկի ‹‹Նորարարության կառավարում›› թեմայով մենթորային ծրագիրը, որի հիմնական նպատակն է ՏՏ ոլորտում գործող առնվազն 10 կազմակերպությունների համար իրականացնել մենթորային դասընթաց «Նորարարության կառավարում» թեմայով:          ...
Կմեկնարկի ‹‹Նորարարության կառավարում›› թեմայով մենթորային ծրագիր

  Շուտով կմեկնարկի ‹‹Նորարարության կառավարում›› թեմայով մենթորային ծրագիրը, որի հիմնական նպատակն է ՏՏ ոլորտում գործող առնվազն 10 կազմակերպությունների համար իրականացնել մենթորային դասընթաց «Նորարարության կառավարում» թեմայով:                                                                         Ծրագրի սկզբում, 10 կազմակերպությունների համար կկազմակերպվի 4 դասընթաց, որոնք կծածկեն նորարարության կառավարման հիմնական ասպեկտները՝

  • Ինչպե՞ս գեներացնել նորարարություն կազմակերպություններում,
  • Ինչպե՞ս գնահատել նորարարության կենսունակությունը,
  • Ինչպե՞ս ինտեգրել նորարարությունը կազմակերպությունում,
  • Նորարարության կառավարման գործիքների ուսումնասիրություն,
  • Նորարարական մեթոդներ բիզնես մոդելը ավելի ակտուալ և գրավիչ դարձնելու համար,
  • Շուկայի գնահատման գործիքներ՝ նոր բիզնես մոդելի գնահատման համար,
  • Ինչպե՞ս և որտեղի՞ց գտնել ֆինանսավորում նորարարության մեկնարկի համար։

4 դասընթացներից հետո 10 կազմակերպություններից կընտրվեն 5-ը, որոնց հետ կկազմակերպվեն անհատական հանդիպումներ, կլինի անհատական ուղեկցում նորարարության կոմերցիալիզացիայի ուղղությամբ, կուսումնասիրվեն ներքին գործառույթները, և կմշակվի անհատական ճանապարհային քարտեզ՝ իրենց կազմակերպությունում նորարարությունը կառավարելու, և այն ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար։