Փարիզում կայացավ «SIAL Paris» ցուցահանդեսը
  2018 թվականի հոկտեմբերի 21-25-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ "SIAL Paris" սննդի խոշորագույն ցուցահանդեսը։  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում, աջակցում էր ցուցահանդեսի մասնակից 19 հայկական ընկերության ցուցահանդեսի նախապատրաստման, ...
Փարիզում կայացավ «SIAL Paris» ցուցահանդեսը
  2018 թվականի հոկտեմբերի 21-25-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ "SIAL Paris" սննդի խոշորագույն ցուցահանդեսը։ 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում, աջակցում էր ցուցահանդեսի մասնակից 19 հայկական ընկերության ցուցահանդեսի նախապատրաստման, գործարար կապերի հաստատման, բանակցությունների վարման և հետագա համագործակցության հետ կապված այլ հարցերում։ 
  Մինչ ցուցահանդեսը, hայկական ընկերությունների գործարար համագործակցության առաջարկները մշակվել և տարածվել էին Ցանցի միջոցով։
Գործարար համագործակցության հանդիպումներին տեղում աջակցում էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը և նույն բաժնի աշխատակից Անի Հակոբյանը։
 Հայկական 19 ընկերությունները ներկայացնում էին հետևյալ մթերքները՝ չիր, պահածոներ, թեյեր, շոկոլադ, մեղր, մսամթերք, գարեջուր, արիշտա։ 
Միջոցառման ընթացքում ցուցահանդեսի մասնակիցները փոխանակվեցին կոնտակտներով շուրջ 1000 օտարերկրյա գործարարներերի հետ, շուրջ 200 գործարար հանդիպումներ կազմակերպվեցին տեղում, որոնց արդյունքում այժմ բանակցություններ են ընթանում հայկական  և օտարերկրյա ընկերությունների միջև հետագա համագործակցության շուրջ։