Իրազեկման միջոցառում Գյումրիում
2018թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կայացավ իրազեկման միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև օժանդակող ծրագրերի և գործիքների վերաբերյալ։        ...
Իրազեկման միջոցառում Գյումրիում
2018թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կայացավ իրազեկման միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև օժանդակող ծրագրերի և գործիքների վերաբերյալ։                             Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը:
ՓՄՁ ԶԱԿ-ի  միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի գլխավոր  փորձագետ Անի Խանդամիրյանը  գործարարներին, ինչպես նաև աջակցող կազմակերպություններին ներկայացրեց ՁԵՑ կողմից  տրամադրվող ծառայությունները, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ՁԵՑ գործիքների միջոցով կնքված միջազգային համագործակցության օրինակներ, ինչպես նաև տեղեկացրեց ՁԵՑ  գործիքների հնարավորությունների մասին:                                          Գերմանական տնտեսական միավորումը ներկայացնող Մարիամ Մաժինյանը խոսեց իրենց կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների մասին։ Նա ներկայացրեց ավագ փորձագետների ծառայությունը և տեղեկացրեց Գերմանիայից սարքավորումների ձեռքբերման և տոնավաճառների մասնակցության մասին։
  ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տեղեկատվական և խորհրդատվական աջակցության բաժնի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը, հանդիսանալով «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ղեկավար, ներկայացրեց «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագիրը։ Նա խոսեց ծրագրի առավելությունների, թիրախ հանդիսացող ՓՄՁ-ների և մասնակցության ընթացակարգի վերաբերյալ։   
  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնող ՁԵՑ  Հայաստան ծրագրի համակարգող Տիգրան Արզումանյանը խոսեց  ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր Հորիզոն 2020-ի և ՓՄՁ գործիքի մասին։               
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Արտահանում Եվրամիության երկրներ/ առևտրի տեղեկատու և արտահանողների գրանցում (REX), ինչպես նաև գործող արտոնությունը (GSP+)։
 Միջոցառման ընթացքում հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան վերը նշված ծրագրերին առնչվող  իրենց հուզող հարցերի պատասխանները։
Օրվա վերջում գործարար այց  կազմակերպվեց Գյումրիի Զաքարյան ընկերություն, որը զբաղվում է տեքստիլի արտադրությամբ և մասնագիտացած է ջինսերի արտադրության մեջ։ Ներկաները տեղում ծանոթացան արտադրության կազմակերպմանը, ինչպես նաև ներկայացրեցին հնարավոր աջակցության գործիքները: