
«Ձեռնարկությունների եվրոպական ցանց» ծրագրի շրջանակներում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը «Ռուսաստանի նորարարական-տեխնոլոգիական կենտրոնների միության» (RUITC) հետ համատեղ, փետրվարի 15-18-ը առցանց հարթակում կազմակերպել էին գործարար համագործակցության հաստատման հանդիպումներ՝ հայկական և ռուսական ընկերությունների միջև: Ռուսական ընկերությունները ներկայացնում էին անասնաբուծության, թարմ և սառեցված մսի, հացահատիկի, ալյուրի, կոմբինացված կերերի, հագուստի և տուրիզմի ոլորտները։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցության շուրջ։ Գործարար հանդիպումները հայկական և ռուսական ընկերություններին լայն հնարավորություն ընձեռեցեցին հաստատել նոր համագործակցություններ տարբեր ուղղություններով: