Հայտարարություն «Նորարարության կառավարում» թեմայով...
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկտներին հրավիրում ենք մասնակցել «Նորարարության կառավարում» թեմայով մենթորային ծրագրին:    Ծրագրի հիմնական նպատակն է՝ «Նորարարության կառավարում» թեմայով իրականացնել մենթորային դասընթաց ՏՏ ոլորտում գործող առնվազն 10 ...
Հայտարարություն «Նորարարության կառավարում» թեմայով մենթորային ծրագրին մասնակցելու
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկտներին հրավիրում ենք մասնակցել «Նորարարության կառավարում» թեմայով մենթորային ծրագրին: 
 
Ծրագրի հիմնական նպատակն է՝ «Նորարարության կառավարում» թեմայով իրականացնել մենթորային դասընթաց ՏՏ ոլորտում գործող առնվազն 10 ընկերությունների համար: Այնուհետև, նշված 10 ընկերություններից ընտրված 5 ընկերությունների համար կազմակերպել անհատական ուղեկցում՝ նորարարության կոմերցիալիզացիայի և անհատական ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
  
Ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտում գործող ՓՄՁ-ներ, որոնք.
առաջարկում են արդիական խնդիրների լուծումներ, 
ունեն մշակված նորարարական գաղափար և/կամ պրոդուկտ,
ունեն բիզնես պլան՝ այդ թվում ֆինանսական վերլուծություններ և անհրաժեշտ ներդրման գումարի հաշվարկներ, 
ունեն գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ բազմապրոֆիլ թիմ, 
ունեն նորարարական գաղափար և/կամ պրոդուկտ, որը ենթակա է միջազգայնացման։
 
Ծրագրի ավարտին ընտրված առնվազն 5 ընկերությունները մասնագետների կողմից կստանան անհատական խորհրդատվություն, կմշակվի անհատական ճանապարհային քարտեզ, ինչպես նաև կունենան նորարարական գործունեության ներդրումային գրավչություն և ֆինանսավորման միջազգային հնարավորություններ (այդ թվում՝ Horizon 2020, ՓՄՁ գործիք, բիզնես աքսելերացիա, սկզբնական ֆինանսավորում (seed capital) և այլն):
 
Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղմամբ. http://goo.gl/forms/KVRAikLUgRHzu40C3 մինչև ս․թ․ հոկտեմբերի 25-ը։ Ծրագրին մասնակցությունն անվճար է։